Սուրբ Վալենտինի տոնի առթիվ Google-ը բոլոր սիրահարներին նվիրում է բլյուզ ոճի «Cold, Cold Heart» դասական բալադը` Թոնի Բենեթի կատարմամբ:

00:01:11
Այցելություններ: 4 Ավելացրեց: Ashnaa Ashnaa 
:

Սուրբ Վալենտինի տոնի առթիվ Google-ը բոլոր սիրահարներին նվիրում է բլյուզ ոճի «Cold, Cold Heart» դասական բալադը` Թոնի Բենեթի կատարմամբ:

Տոնական տարբերանշանում տղայի ձեռքին վալենտինյան բացիկ է: Այսօր աշխարհի շատ երկրներում սիրահարները միմյանց այդպիսի բացիկներ կնվիրեն:

Սուրբ Վալենտինի օրը գոյություն ունի արդեն ավելի քան 16 դար, այն նաեւ գլխավոր «մեղավոր» ունի` քրիստոնյա հոգեւորական Վալենտինը: Այդ պատմությունը վերագրվում է 269թ., երբ հռոմեացի Կլաուդիոս II կայսրը որոշել էր, որ ամուսնացած զինվորը չի կարող լավ ռազմիկ լինել, քանի որ հոգ է տանում ընտանիքի, այլ ոչ թե կայսրության փառքի մասին: Այսպիսով, կայսրը լեգեոներներին ամուսնանալն արգելելու հրաման է արձակել:

Բայց գտնվել է մարդ, որը, չվախենալով կայսեր զայրույթից, սկսել է լեգեոներներին գաղտնի պսակադրել իրենց սիրեցյալների հետ: Այդ մարդը Վալենտին անունով հոգեւորականն էր` հռոմեական Տերնի քաղաքից:

Երբ կայսրն իմացել է այդ մասին, Վալենտինին մահվան են դատապարտել: Ինքը Վալենտինը եւս սիրահարված է եղել. Նա սիրել է բանտապետի աղջկան: Մահապատժից մեկ օր առաջ նա աղջկան հրաժեշտի նամակ է գրել, որում խոստովանել է իր սերը, տակն էլ ստորագրել` «Քո Վալենտին»: Նամակը կարդացվել է արդեն նրա մահապատժից հետո:

Ամենայն հավանականությամբ, հենց այստեղից է առաջացել Սուրբ Վալենտինի օրը սիրային բացիկներ նվիրելը: Շատ սիրահարներ նախընտրում են ամուսնանալ կամ նշանվել հենց այս օրը: Կարծում են, որ դա հավերժ սիրո գրավական կդառնա:

Հետագայում, որպես հավատի համար հալածված քրիստոնյա նահատակ Վալենտինը կանոնականացվել է կաթոլիկ եկեղեցու կողմից: Իսկ 496թ. Հռոմի պապ Գելասիուսը փետրվարի 14-ը հայտարարել է Սուրբ Վալենտինի օր:

Արեւմտյան Եվրոպայում Սուրբ Վալենտինի օրը սկսել են լայնորեն նշել 13-րդ դարից, ԱՄՆ-ում` 1777-ից:

Կրքոտ ֆրանսիացիները Սուրբ Վալենտինի օրը միմյանց սովորաբար թանկարժեք զարդեր են նվիրում, իսկ ռոմանտիկ Դանիայում ընդունված է չորացրած ճերմակ ծաղիկներ նվիրել:

Բրիտանիայում չամուսնացած աղջիկները փետրվարի 14-ին արթնանում են նախքան արեւածագը, կանգնում են պատուհանի առջեւ եւ նայում անցնող տղամարդկանց: Համաձայն հավատամքի` հանդիպած առաջին տղամարդն էլ հենց նրա ճակատագիրն է, գրում է Calend.ru-ն:

Բայց աշխարհում կա մի երկիր, որտեղ այս տոնը պաշտոնապես արգելված է. Դա Սաուդյան Արաբիան է: Այստեղ Սուրբ Վալենտինի օրը տոնելու համար կարելի է մեծ տուգանքների ենթարկվել:

: Русский
: 00:01:11
Հեղինակ: laviru93doodle
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: