ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՄԱՅԻՍԻ 31-Ի ՀԱՄԱՐ

 

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հանգստություն պահպանելը և շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը բարդ է: Այսօր շատ բան ձեզ հունից հանում է, սուր եք արձագանքում նկատողություններին և իրադարձություններին, որոնք մեկ այլ դեպքում չէիք նկատի: Մանրուքների նկատմամբ ուշադրությունը կարող է օգտակար լինել աշխատանքում. դրա շնորհիվ կարող եք խուսափել լուրջ սխալներից:

Ցանկալի չէ մեկնել երկարատև ուղևորությունների: Եթե դրանք հետաձգել հնարավոր չէ, դրանց լուրջ պատրաստվեք, ցանկացած անսպասելիության հավանականությունը հասցրեք զրոյի:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարդ է գործերի վրա կենտրոնանալը, մեծ է գայթակղությունը ամեն ինչ հետաձգելու և օրը զվարճություններին նվիրելու: Այն կարող է շատ բեղմնավոր անցնել, եթե հավաքեք ուժերը և լուրջ տրամադրվեք: Օրինակ, հնարավորություն կլինի լուծել աշխատանքային խնդիրները: Որոշ Ցուլեր առաջընթաց կգրանցեն մասնագիտական ոլորտում:

Բացառված չեն ֆինանսական դժվարությունները: Դրանք ժամանակավոր բնույթ են կրում, բայց ամեն դեպքում անհարմարություն եք զգում: Կարելի է հետաձգել ինչ որ արարքներ, աշխատել կրճատել ծախսերը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կարևոր է հանգստություն և ինքնատիրապետում պահպանելը ողջ օրվա ընթացքում: Միայն այսպես կարելի է խուսափել դատարկ վեճերից, պահպանել լավ հարաբերությունները շրջապատողների հետ: Բացառված չէ, որ ինչ որ մեկը փորձի չարաշահել ձեր բարությունը, օգտագործել ձեզ իր շահերի համար: Եթե ուշադիր լինեք, ապա ժամանակին հետ կմղեք նման մարդկանց:

Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ, ավելի լավ է չշտապել գնումների հարցում: Օրը հարմար չէ պարտք վերցնելու համար: Երեկոն հաջող է հանգստի, ամենամտերիմների հետ շփման համար:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մի շտապեք: Իրադարձությունները կարող են դանդաղ զարգանալ և բոլոր գործերում չէ, որ արագ հաջողության կհասնեք: Բայց ընդհանուր առմամբ իրավիճակը հաջող է: Բացառված չէ, որ որոշ խնդիրների լուծումը և նման հաջողությունները կոգեշնչեն ձեզ նոր հաղթանակների: Հաճախ օգնում են հին ծանոթները:

Պետք է զգուշություն շփման մեջ: Անգամ լավ ծանոթ մարդկանց ոչ մի ավելորդ բան մի ասեք, հատկապես եթե դա վերաբերում է անձնական հարաբերություններին, ձեր սիրային անհանգստություններին:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր հատկապես զգայուն եք, տպավորվող: Հաճախ դա խանգարում է ընդհանուր լեզու գտնել շրջապողների հետ, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Սուր եք արձագանքում ցանկացած նկատողության, կորցնում հանգիստը, եթե ինչ որ մեկը քննադատում է ձեզ: Ավելի լավ է կենտրոնանալ ինքնուրույն աշխատանքի վրա, այստեղ հեշտ կլինի հաջողության հասնելը:

Հնարավոր են գումարային մուտքեր: Բացառված չէ, որ վերադարձնեն հին պարտքերը կամ վճարեն վաղուց կատարված աշխատանքի համար: Հնարավորություն կլինի կատարել խոշոր գնումներ:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաջող օր է: Հնարավորություն կլինի լուծել հարցեր, որոնց վրա երկար ժամանակ մտածել եք: Բացառված չէ, որ հայտնվեն նոր գաղափարներ: Հավանական են օգտակար ծանոթություններ, լավ են անցնում հանդիպումներրը հավանական դաշնակիցների և գործընկերների հետ:

Լավ եք գլուծ հանում և ծանոթ, և բոլորովին նոր գործերից: Բավարար ժամանակ է մնում հանգստի և զվարճությունների համար, հնարավորություն կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ ժամանակ անցկացնել: Լավ են անցնում ռոմանտիկ ժամադրությունները, միջոց կգտեք սիրելիին անակնկալ մատուցելու:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող օր է գործնական տեսանկյունից: Հավանական է առաջընթաց աշխատանքում, հնարավորություն կլինի արագ լուծել մասնագիտական խնդիրները: Կարելի է կատարել մեծ գնումներ, կնքել գործարքներ: Փողին և կոմերցիոն գործունեությանը վերաբերող հարցերում ներքին ձայնը հուսախաբ չի անի: Հաջող են անցնում համագործակցությանը վերաբերող բանակցությունները, բացառված չեն աշխատանքի առաջարկները:

Դրական տենդենցների ազդեցությունը նկատելի է նաև անձնական հարաբերությունների ոլորտում: Լավ եք լեզու գտնում մտերիմների հետ, կոնֆլիկտներ և տարաձայնություններ չեն առաջանում: Հնարավորություն կլինի քննարկել ինչ կարևոր հարցեր և գտնել լուծումներ:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արժե զգույշ լինել օրվա սկզբին, այս ժամանակ հնարավոր են անհաջող համընկումներ, տհաճ իրադարձություններ: Հապճեպ ընդունված որոշումները կարող են սխալ լինել. բացառված չեն կորուստները: Սակայն ժամանակի հետ իրավիճակը կփոխվի: Բացառված չեն հետաքրքիր առաջարկները, դրանք կարող են վերաբերել աշխատանքին և անձնական կյանքին:

Հաջող օր է գնումների համար: Ընտրում եք արտասովոր իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող օր է, որը հարմար է տարբեր խնդիրների լուծման համար: Չեք վախենում փորձարկումներ անելուց, հաճախ գտնում եք անսպասելի, բայց -իշտ պատասխաններ կարևոր հարցերի: Հնարավորություն կլինի ամրապնդել գործնական կապերը և գտնել նոր գործընկերներ: Բացառված չէ, որ հայտնվեն նոր գաղափարներ և նախագծեր, որոնք մեծ շահույթ կբերեն:

Գործեր շատ կլինեն, բացառված չէ, որ ստիպված լինեք փոխել ծրագրերը, հետաձգել զվարճանքները: Սակայն ամեն դեպքում ժամանակ կգտնեք մտերիմների հետ կարևոր հարցեր քննարկելու համար: Լավ են անցնում ռոմանտիկ ժամադրությունները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաջող օր է շփման համար. և գործնական, և անձնական հանդիպումները լավ են անցնում: Կարելի է քննարկել շատ կարևոր հարցեր, խուսափելով կոնֆլիկտներից և վեճերից: Որոշ Այծեղջյուրների կհաջողվի մոտեցում գտնել մարդկանց, որոնց հետ վերջերս հաշտ չէին: Հավանական են լավ նորություններ և հետաքրքիր գործնական առաջարկներ: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կլինի կիսվել համախոհների հետ նոր գաղափարներով:

Օրը հարմար է ուղևորությունների համար. դրանք օգտակար կլինեն և հաճույք կպատճառեն: Հնարավորություն կլինի ստանալ օգտակար ինֆորմացիա:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաջող օր է հնարավորություն կունենաք օգտակար բաներ անել և ձեր, և շրջապատողների համար: Բացառված չեն հետաքրքիր գործնական առաջարկները, այսօրվա իրադարձությունները կարող են ձեր մասնագիտական կյանքում նոր փուլի սկիզբ դառնալ: Հավանական են հաջող համընկումներ և լավ նորություններ:

Շատ հարցերում կարող եք հույսներդ դնել ներքին ձայնի վրա, որի հուշումները անսխալ են և ճիշտ: Միջոց կգտնեք ուղղելու ինչ որ սխալներ, հասնել նպատակներին: Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական ծախսեր:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող օր է: Համառ եք, վճռական եք տրամադրված, ունակ եք շատ բանի հասնել: Այսօր կզգաք աստղերի աջակցությունը և դրա շնորհիվ կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել: Մարշնր տհաճությունները բացառված չեն, բայց դրանք չեն վախեցնի ձեզ:

Աշխատեք նրբանկատ լինել մտերիմների հետ: Այսօր վիրավորական և կտրուկ նկատողություններ եք անում, կարող եք ցավեցնել ձեզ համար թանկ մարդուն: Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար:

Նյութի աղբյուր hayastan24.com

Կատեգորիա: Աստղագուշակ | Ավելացրեց: ashotmxitaryan (30.05.2018)
Դիտումներ: 1260 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: