ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՄԱՅԻՍԻ 30-Ի ՀԱՄԱՐ

 

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Պահպանեք ինքնատիրապետումը և հնարավորություն կունենաք շատ գործերում հաջողության հասնել: Մի տրվեք սադրանքներին և ոչ մեկին թույլ մի տվեք ներքաշել ձեզ կոնֆլիկտի մեջ: Ցանկացած որոշում պետք է ինքնուրույն կայացնել, հատկապես եթե խոսքը գնում է աշխատանքի և բիզնեսի մասին: Այստեղ ավելի լավ է հույսը դնել սեփական փորձի և սթափ մտքի վրա, քան լսել խորհուրդները:

Հնարավոր են անսպասելի առաջարկներ և հրավերներ: Բացառված չէ, որ ձեզանով հետաքրքրվեն մարդիկ, որոնց ուշադրությունն առաջ չէիք կարողանում գրավել: Վատ օր չէ գործնական, ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար: Ամեն դեպքում կարևոր է չշտապեցնել իրադարձությունները, թույլ տալ, որ դրանք իրենք իրենց զարգանան:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լավագույն օրը չէ կոմերցիոն գործունեության և ֆինանսական հարցերի լուծման տեսանկյունից: Վտանգ կա ինչ որ բան բաց թողնելու, սխալ թույլ տալու, որը կարող է կորուստների հանգեցնել: Այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է փողին, ճիշտ եք վարվում, ընտրում եք նպատակին տանող ճիշտ ճանապարհը: Շատ Ցուլեր կկարողանան կողմնորոշվել ապագայի ծրագրերի հարցում և գտնել մարդկանց, որոնք կօգնեն կյանքի կոչել մտածածը:

Օրը հարմար է ուսման և ստեղծագործելու համար: Կարելի է ինչ որ նոր բան փորձել, հավանաբար հետաքրքիր կլինի, կստանաք դրական էմոցիաներ: Գործնական հանդիպումները կարող են այնքան էլ հաջող չլինել, իսկ ահա ընկերների, սիրելիի հետ շփումը կուրախացնի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ անհանգիստ օր է սպասում: Հիշեք, որ հույս դնել ինչ որ մեկի աջակցության վրա, այսօր շատ սխալ կլինի: Անգամ մարդիկ, որոնք առաջ խոստացել էին ցանկացած պահի օգնության հասնել, հիմա դժվար թե կարողանան դա անել: Բացառված չեն հետաձգումներ գործերում, որոշ Երկվորյակներ ստիպված կլինեն հանդիպումները, որոնց մեծ անհամբերությամբ էին սպասում:

Կարելի է զբաղվել տնային գործերով, լուծել կենցաղային հարցեր, գնել կահույք և կենցաղային տեխնիկա: Օրը հարմար է վերանորոգում պլանավորելու, տեղափոխությանը պատրաստվելու համար: Հնարավոր են անսպասելի նորություններ հեռավոր բարեկամներից:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հաջող օր է շփման համար: Լավ են անցնում պլանավորված հանդիպումները: Առանձնապես ջանքեր պետք չեն լավ տպավորություն գործելու համար: Հնարավորություն կլինի ծանոթանալ մարդկանց հետ, որոնք կիսում են ձեր տեսակետը շատ հարցերում: Սկզբում նրանք կդառնան ձեր հուսալի դաշնակիցները, իսկ ժամանակի ընթացքում՝ լավ ընկերները:

Կարելի է զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, այցելել պետական կազմակերպություններ: Հնարավորություն կլինի ստանալ ինչ որ կարևոր ինֆորմացիա, որը թույլ կտա խուսափել ավելորդ ծախսերից:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգիստ հաջող օր է: Բեկումնային փոփոխությունների այն չի խոստանում: Բայց հնարավորություն կլինի զբաղվել հետաքրքիր գործով, շփվել արտասովոր մարդկանց հետ, իրերին նորովի նայել: Որոշ Առյուծներ կկարողանան կողմնորոշվել երազանքների և ապագայի ծրագրերի հարցում: Նշանի մյուս ներկայացուցիչները կստանան առաջարկներ, որոնցից չեն ցանկանա հրաժարվել:

Ձեզ համար հեշտ է շրջապատողների հետ լեզու գտնելը: Բացառված չեն ռոմանտիկ տարվածությունները:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը պարզերից և հաճելիներից չէ, բայց անհույս վատն էլ չի: Համառ եղեք. հիմա դա անհրաժեշտ ամենատարբեր գործերում հաջողության հասնելու համար: Անգամ այն ինչ հեշտությամբ է տրվել, այսօր կարող է ջանքեր պահանջել: Բայց դա պատճառ չէ հրաժարվել մտածածից: 

Օրվա երկրորդ կեսը պետք է հանգիստ անցկացնել: Հնարավորության դեպքում խնայեք ուժերը: Բացառված չէ, որ ստիպված լինեք գործ ունենալ շփման մեջ բարդ, նեղացկոտ մարդկանց հետ: Թույլ չտաք նրանց ձեզ հունից հանել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը վատ չի անցնի, եթե կարողանաք խուսափել կոնֆլիկտներից, պահպանել լավ հարաբերությունները շրջապատողների հետ: Դա հեշտ չէ, քանի որ ձեզ հաճախ են սադրում, կարծես հատուկ հանելով համբերությունից: Քննարկել աշխատանքային հարցեր պետք է հանգիստ, չանցնելով անձանց. միայն այս կերպ կարելի է գտնել կառուցողական որոշումներ: Այստեղ շատ բան ձեզանից է կախված. աշխատեք զրուցակիցներին լավ օրինակ ծառայել:

Հնարավորություն կլինի կարգ բերել ֆինանսական գործերը, մարել պարտքերը կամ էլ կատարել պլանավորված գնումները: Բացառված չեն ոչ մեծ գումարային մուտքերը:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ընկերասեր եք: Շրջապատողները ձեզ լավ կողմից են տեսնում, կհասկանան, որ ձեզ վրա կարելի հույս դնել, ձեզ կարելի է դիմել օգնության համար: Մարդիկ, որոնք առաջ նախատել են ձեզ եսասիրության մեջ, կհասկանան, որ սխալվել են: Բացառված չէ, որ փոխվեն հարաբերությունները նրանց հետ, ում հետ վիճել էիք: Հնարավորություն կլինի կարգավորել ինչ որ հին կոնֆլիկտներ:

Ինքնուրույն աշխատանքը բարդ է, քանի որ ոչ միշտ է հաջողվում կենտրոնանալ: Բայց ամեն ինչ կարգավորվում է, հայտնվում են օգնականներ: Զգալով նրանց աջակցությունը, կհաղթահարեք ցանկացած խոչընդոտ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը թեթև և հաճելի կլինի: Շատ բան այնպես է դասավորվում, ինչպես կցանկանայիք: Կարելի է ավարտին հասցնել ինչ որ բարդ գործեր, լուծել կարևոր հարցեր: Հավանական են լավ նորություններ, ինչպես նաև հետաքրքիր առաջարկներ, որոնք կընդունեք առանց երկար մտածելու: Շատերի հետ կհաջողվի ընդհանուր լեզու գտնել, տարաձայնությունները և վեճերը քիչ հավանական են:

Պակաս հաջող կլինի օրվա երկրորդ կեսը: Այս ժամանակ հաճախ հապճեպ որոշումներ եք կայացնում, որոնք միշտ չէ, որ ճիշտ են լինում: Ավելի լավ է չշտապել: Հանգիստ գնահատեք իրավիճակը և կհասկանաք՝ ինչպես գործել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը շատ լավ գաղափարներ է բերում: Ոչ միշտ կկարողանաք իրագործել դրանք, այնպես որ համբերատար եղեք. ներքին ձայնը կհուշի՝ երբ սկսել գործել: Հավանական են հաջող համընկումներ, որոնք կմղեն ձեզ ինչ որ հետաքրքիր գաղափարների, կօգնեն ելք գտնել ստեղծված իրավիճակից:

Օրվա երկրորդ կեսը խոստանում է արտասովոր հանդիպումներ: Հնարավորություն կլինի շփվել մարդկանց  հետ, որոնց մասին շատ հետաքրքիր բաներ եք լսել: Ցանկալի չէ այս ժամանակ ինչ որ կարևոր գործեր պլանավորել. դրանց վրա կենտրոնանալը բարդ կլինի:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գործեք և արագ կհասնեք մեծ հաջողությունների: Գործերն ավելի լավ է չհետաձգել. որքան շուտ անցնեք դրանց, այնքան լավ գլուխ կհանեք և այնքան հեշտ կլինի ցանկալի արդյունքին հասնելը: Հնարավորություն կլինի ամրապնդել գործնական կապերը, վերականգնել հարաբերությունները հին գործընկերների հետ: Բաց մի թողեք հնարավորությունը. շուտով մարդիկ, որոնց հետ համագործակցել եք, նոր բան կառաջարկեն:

Հնարավոր են գումարային մուտքեր: Դրանք մեծ չեն լինի, բայց տեղին կլինեն. թույլ կտան ինչ որ չպլանավորված գնումներ անել կամ էլ հետաքրքիր հանգիստ կազմակերպել ձեր և մտերիմների համար:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հաջող կդասավորվի, եթե վճռական լինեք և գործերը չհետաձգեք: Բեղմնավոր են անցնում գործնական բանակցությունները, հնարավորություն կլինի դաշնակիցներ գտնել: Բացառված չեն ռոմանտիկ տարվածությունները աշխատավայրում. այս հարաբերությունների հեռանկարները հաջող են:

Կհաջողվի արագ գլուխ հանել ընտանեկան գործերից: Օրը հարմար է վերանորոգմանը, շինարարությանը վերաբերող հարցեր լուծելու համար: Կարելի է գնել կենցաղային տեխնիկա և կահույք:

Նյութի աղբյուր hayastan24.com

Կատեգորիա: Աստղագուշակ | Ավելացրեց: ashotmxitaryan (29.05.2018)
Դիտումներ: 422 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: