ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՄԱՅԻՍԻ 28-Ի ՀԱՄԱՐ

ԽՈՅ 

Օրվա սկիզբը բեղմնավոր է, հարմար ամենատարբեր գործերի համար, այդ թվում՝ կարևոր և բարդ: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ, բացառված չէ, որ հնարավորություն հայտնվի առաջընթաց գրանցել մասնագիտական ոլորտում կամ ավելացնել եկամուտները: Հավանական են հաջող համընկումներ, որոնց շնորհիվ մրցակցիներից առաջ կանցնեք:

Բարդ կլինի օրվա երկրորդ կեսը: Ավելի հաճախ են առաջանում տարաձայնություններ և կոնֆլիկտներ:

ՑՈՒԼ 

Այսօր առաջացող խնդիրները չարժե սրտին մոտ ընդունել: Հակված եք նյարդայնանալ մանրուքների պատճառով: Երբեմն աջակցության հարցում մերժում են մարդիկ, ում վրա միշտ հույս եք դրել:

Կենտրոնացեք ինքնուրույն աշխատանքի վրա. դրանում կարող եք մեծ հաջողությունների հասնել: Որոշ Ցուլեր հնարավորություն կունենան կնքել շահավետ գործարքներ, եկամուտների նկատելի աճ կգրանցեն:Մի վախեցեք պատասխանատվություն ստանձնելուց:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Հաջող օր է, որը հարմար է ինքնուրույն աշխատանքի, գործնական կապերի ամրապնդման համար: Շատ մասնագիտական հարցեր հաջող են լուծվում: Բացառված չէ, որ անցյալում մնան խնդիրները, որոնք վերջերս բարդացնում էին ձեր կյանքը: Հարմար օր է նախաձեռնող լինելու, համախոհների հետ ձեր գաղափարներով կիսվելու համար:

Հնարավորություն կլինի օգնել մարդկանց, որոնք թանկ են ձեզ համար, հոգ տանել մտերիմների մասին: Կգտնեք միջոց նրանց ուրախացնելու: Բացառված չեն ռոմանտիկ անակնկալները:

ԽԵՑԳԵՏԻՆ 

Հեշտ չի լինի հոգեկան հավասարակշռությունը պահելը: Ավելի հաճախ են առաջանում խնդիրներ, որոնց պատճառով նյարդայնանում եք կամ էլ ոչ միանշանակ իրավիճակներ, երբ բարդ է հասկանալ՝ ինչպես գործել: Կարելի հույս դնել ներքին ձայնի վրա, դրա հուշումները հաճախ օգտակար են, իսկ շրջապատողների խորհուրդները՝ ոչ:

Բացառված չեն ֆինանսական դժվարությունները: Ցանկալի չէ կատարել խոշոր գնումներ կամ էլ լուրջ պարտավորություններ ստանձնել: Հարցն այն է, որ հակված եք գերագնահատել ձեր հնարավորությունները և կարող եք ավելին ծախսել, քան պետք է:

ԱՌՅՈՒԾ 

Եթե պլանավորում եք կարևոր գործեր, աշխատեք հույսներդ դնել միայն սեփական ուժերի վրա: Դժվար թե հաջողվի ժամանակին աջակցություն և օգնություն ստանալ: Բացառված չեն տարաձայնություններ ղեկավարության և գործընկերների հետ: Անգամ դաշնակիցների հետ լեզու գտնելը կարող է բարդ լինել:

Նախքան կարևոր որոշումներ կայացնելը, մտածեք ինչպես հարկն է, աշխատեք մաքսիմալ տեղեկատվություն հավաքել: Ցանկացած արարք, որն իրագործել եք էմոցիաների ազդեցության տակ, կարող է կորուստների պատճառ դառնալ: Զգուշություն դրսևորեք:

ԿՈՒՅՍ 

Ինչպես էլ դասավորվի օրը, աշխատեք պահպանել հանգստություն: Տհաճ պահերից բարդ է խուսափել, բայց ձեր ուժերի սահմանում է այնպես անել, որ լուրջ կոնֆլիկտներ չառաջանան, իսկ մտերիմների հետ հարաբերությունները ջերմ և վստահելի մնան: Ցանկալի չէ խառնել գործնական և անձնական շահերը: Ձեր համակրանքը և հակակրանքը կարող է ազդել աշխատանքի հետ կապված որոշումների վրա:

Գործերում առաջընթացի հասնելը բարդ է: Նշանի շատ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան լավ հանգստանալ, հաճելի ժամանակ անցկացնել: Բացառված չեն հանդիպումները մարդկանց հետ, որոնց կարոտել էիք:

ԿՇԵՌՔ 

Օրն անհանգիստ կլինի: Հաջողության հասնելու համար պետք է չարչարվել, անգամ համեստ արդյունքները ջանքեր են պահանջում: Պետք է լուծեք միանգամից մի քանի խնդիր, աշխատելով ոչինչ բաց չթողնել, ուշադրություն դարձնել անգամ մանր դետալներին: Բայց չեք դժգոհում. նոր գործեր եք սկսում, շատ բան սովորում:

Օրը հարմար է նախաձեռնող լինելու համար անձնական հարաբերություններում: Կարելի է ընդառաջ գնալ մարդուն, ում համակրում եք կամ էլ խոստովանել ձեր զգացմունքները: Լավ են անցնում ռոմանտիկ ժամադրությունները:

ԿԱՐԻՃ 

Հակված եք շտապել որոշումների և ենթադրությունների հարցում, ինչը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել գործերում: Արժե ուշադիր լինել գործնական հարաբերություններում. այսօր ինչ որ մեկը կարող է փորձել օգտագործել ձեզ սեփական շահերի համար: Քիչ ծանոթ մարդկանց մի վստահեք, եթե անգամ նրանք ոսկե սարեր են խոստանում:

Բացառված չեն սխալները, որոնք ֆինանսական խնդիրների պատճառ կդառնան. գնումները և գործարքները դժվար թե հաջող լինեն: Իսկ անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը հաջող կլինի: Կուրախացնի մտերիմների հետ շփումը, բացառված չեն հաճելի իրադարձություններ ընտանիքում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Օրն անհանգիստ կլինի, բայց բեղմնավոր: Կհասցնեք ավելին անել, քան պլանավորել էիք: Կարելի է դիմել հին ծանոթների, փորձված դաշնակիցների օգնությանը: Բացառված չեն հաջող գործարքները, հավանական է բեղմնավոր համագործակցության սկիզբ: Որոշ Աղեղնավորներ հնարավորություն կունենան առաջընթաց գրանցել մասնագիտական ոլորտում:

Եվ գործնական, և անձնական հանդիպումները հաջող են անցնում: Կարևոր հարցերը ցանկալի է քննարկել ոչ պաշտոնական միջավայրում: Կարելի է հյուրեր ընդունել, ընտանեկան տոներ կազմակերպել: Եթե անգամ ինչ որ տարաձայնություններ են առաջանում մտերիմների հետ, դրանք վեճերի պատճառ չեն դառնում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Հաջող օր է գործնական շփման և համագործակցություն սկսելու համար: Լավ եք հասկանում շրջապատողներին, կարող եք մոտեցում գտնել անգամ ոչ այնքան շփվող մարդկանց նկատմամբ: Հնարավորություն կլինի լավ տպավորություն գործել ազդեցիկ մարդկանց վրա, ստանալ նրանց աջակցությունը:

Բացվում են գրավիչ հեռանկարներ աշխատանքում: Որոշ Այծեղջյուրներ կհասկանան, որ ունակ են հաջողության հասնել բացարձակ նոր գործում: Նշանի նման ներկայացուցիչները հնարավորություն կունենան կյանքի կոչել ամենահամարձակ ծրագրերը: Օրը հարմար է պետական կազմակերպություններ այցելելու, փաստաթղթեր ձևակերպելու համար:

ՋՐՀՈՍ 

Օրն առատ կլինի դրական էմոցիաներով: Այն գլխապտույտ հաջողություններ չի բերի, բայց թույլ կտա լավ ժամանակ անցկացնել, ուշադրություն հատկացնել մտերիմներին: Հնարավորություն կլինի ամրապնդել կապերը, որոնք թանկ են ձեզ համար, լուծել խնդիրները, որոնք խանգարում էին փոխըմբռնմանը: Որոշ Ջրհոսների կհաջողվի հաշտեցնել վիճող ընկերներին:

Կարելի է ոչ մեծ գնումներ կատարել: Ընտրում եք յուրահատուկ իրեր: Ճաշակը չի դավաճանի: Խոշոր գործարքներ կնքելը ցանկալի չէ, հատկապես եթե դրանք կապված են անշարժ գույքի հետ:

ՁԿՆԵՐ 

Ձեզ բարդ օր է սպասում: Շատ բան այնպես չի գնա, ինչպես սպասում էիք: Ստիպված եք փոխել ծրագրերը, գլուխ հանել ոչ պարզ իրավիճակից: Արժե զգույշ լինել փողի հետ: Թեթևամիտ վերաբերմունքը լուրջ կորուստների կարող է հանգեցնել:

Ցանկալի չէ տալ խոստումներ, ստորագրել կարևոր փաստաթղթեր, պայմանավորվել երկարատև համագործակցության մասին: Կենտրոնացեք մեկ գործի վրա:

 Նկութի աղբյուր hayastan24.com

Կատեգորիա: Աստղագուշակ | Ավելացրեց: ashotmxitaryan (27.05.2018)
Դիտումներ: 395 | - Վարկանիշ -: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: