ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ՄԱՅԻՍԻ 26-Ի ՀԱՄԱՐ

ԽՈՅ 

Ավելորդ բաներ մի խոսեք. դա կարող է թանկ արժենալ: Չարժե կիսվել գաղափարներով, քննարկել ուրիշների գործերը: Որքան քիչ եք շփվում բամբասանքի սիրահարների հետ, այնքան լավ: Ցանկացած որոշում պետք է ինքնուրույն կայացնել, շրջապատողների խորհուրդները դժվար թե օգտակար լինեն:

Կարելի է մտածել գործերի մասին: Օրը հարմար է մասնագիտական ծրագրեր կազմելու, ֆինանսական հարցեր լուծելու համար: Որոշ Խոյեր կգտնեն պարզ միջոց եկամուտներն ավելացնելու համար:

ՑՈՒԼ 

Օրվա սկիզբը լարված կլինի: Մեծ ծրագրեր ունեք և հասցնելու համար պետք է շտապեք: Բաացռված չեն տարաձայնություններ մարդկանց հետ, որոնց օգնության վրա հույս էիք դրել. կարող են հուսախաբ անել փորձված դաշնակիցները: Սակայն ամեն ժամվա հետ ուժեղանում է դրական տենդենցների ազդեցությունը, իրավիճակը փոխվում է:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր հարցերի քննարկման համար: Դրանք կարող են վերաբերել գործնական և անձնական ոլորտին: Մտերիմների հետ կարող եք անկեղծ լինել. նրանք կհասկանան և կաջացեն ձեզ: Հավանական են աննշան, բայց շատ տեղին գումարային մուտքեր: Հնարավորություն կլինի հաջող գնումներ կատարելու:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Պետք է ուշադրություն շփման մեջ: Ոչ բոլորի հետ, ովքեր ցանկանում են գրավել ձեր ուշադրությունը և համակրանքը, արժե գործ ունենալ: Շատ մի վստահեք, հակառակ դեպքում ռիսկի եք դիմում խաբեության զոհ դառնալ: Արժե լսել ներքին ձայնին, այն հաճախ հուշում է՝ ում վրա կարելի է հույս դնել:

Հավանական են հաջողություններ գործերում, որոնք երևակայություն և ստեղծագործական մոտեցում են պահանջում: Հեշտությամբ է տրվում ուսումը, շատ Երկվորյակներ կբացահայտեն տաղանդներ և ունակություններ, որոնց մասին առաջ գլխի չէին ընկնում:

ԽԵՑԳԵՏԻՆ 

Օրվա առաջին կեսը լի է անսպասելիություններով: Դժվար թե կարողանաք հետևել ծրագրերին. շատ բան այնպես չի գնում, ինչպես սպասում էիք: Չեք կարողանա փոխել հանգամանքները, փոխարենը կարող եք օգուտ քաղել: Աշխատեք չնեղվել փոքր տհաճությունների պատճառով:

Հետո ավելի հաջող ժամանակ է, որը հարմար է ամենատարբեր գործերի համար: Հնարավորություն կլինի հանդիպել ընկերներին, քննարկել նրանց հետ ինչ որ կարևոր հարցեր, ստանալ աջակցություն, որի կարիքը ունեիք:

ԱՌՅՈՒԾ 

Թեթևամտորեն եք տրամադրված, հակված եք չհետաձգել գործերը և հավատալ, որ հաջողությունն ինքն իրեն կգա, առանց ձեր ջանքերի: Միևնույն ժամանակ օրվա առաջին կեսը լրջություն է պահանջում: Բացառված չէ, որ հենց այս ժամանակ հնարավորություն կունենաք լուծել խնդիրները, որոնք հանգիստ չէին տալիս: Բացի դա հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց ցանկանում էիք շատ դուր գալ: Անհրաժեշտ տպավորություն գործելու համար պետք է ջանքեր թափեք:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ է անցնում: Այն լի է հաճելի անակնկալներով և հաջող համընկումներով: Եթե ուշադիր լինեք, կկարողանաք իրագործել վաղեմի երազանքը:

ԿՈՒՅՍ 

Շատ անհանգիստ օր է: Մտածածը կյանքի կոչելը բարդ կլինի, բայց մի հանձնվեք. հնարավորություն կլինի հաջողության հասնելու: Հաճախ արդյունավետ են օրիգինալ, արտասովոր մեթոդները, այնպես որ մի վախեցեք փորձարկումներ անելուց: Միակ ոլորտը, որտեղ արժե խուսափել ռիսկից, ֆինանսներն է:

Հաջող օր է շփման համար: Այսօր շատերի հետ կարողանում եք ընդհանուր լեզու գտնել: Բացառված չեն ծանոթությունները, որոնք հիմք կդնեն մեծ փոփոխությունների ձեր կյանքում: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ:

ԿՇԵՌՔ 

Դժվար թե հաջողվի խուսափել դժվարություններից: Դրանք կարող են առաջանալ կյանքի տարբեր ոլորտներում: Բայց խնդիրները ձեզ չեն վախեցնում. արագ դրանց լուծում կգտնեք, ինչպես նաև ելք ոչ միանշանակ իրավիճակից: Հին ծանոթներին կարող է պետք գալ ձեր օգնությունը:

Հարմար օր է նախաձեռնող լինելու համար անձնական հարաբերություններում, քայլ անել ձեզ համար համակրելի մարդկանց նկատմամբ: Կարելի է խոստովանել սեփական զագացմունքները կամ էլ ուրախացնել սիրելիին հաճելի անակնկալով:

ԿԱՐԻՃ 

Ամենահաջող օրը չէ շփման տեսանկյունից: Ավելի հաճախ են առաջանում տարաձայնություններ շրջապատողների հետ, անգամ մտերիմների հետ է բարդ պայմանավորվելը: Հնարավոր են վեճեր մանրուքների պատճառով: Զերծ մնացեք քննադատական նկատողություններից, եթե անգամ ձեզ թվում է, որ դրանք կառուցողական են:

Հարմար օր է ոչ մեծ գնումների համար, հնարավորություն կլինի ձեռք բերել ինչ որ անսովոր, օրիգինալ իրեր: Մեծ ձեռքբերումներից արժե զերծ մնալ, հիմա հարմար պահ է:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Օրը բավական հաճելի կանցնի: Առավոտյն բացառված չեն լարված պահերը, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ մանր բարդություններից գլուխ կհանեք: Հավանական են հաջող համընկումներ, որոնց շնորհիվ կհասկանաք՝ ինչպես գործել ցանկալի արդյունքներին հասնելու համար:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կարևոր հարցերի, ապագայի ծրագրերը քննարկելու համար: Կգտնեք համախոհներ, որոնց աջակցության հույսը կարող եք ամեն պահի ունենալ: Բացառված չեն անսպասելի նվերները և գումարային մուտքերը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Հաջող օր է, լի անակնկալներով և հաճելի պահերով: Այն հարմար է ինչ որ նոր բան փորձելու, գործով զբաղվելու համար, որը վաղուց հետաքրքրում է ձեզ: Բացառված չեն անսպասելի հանդիպումներ: Ջանքեր չեք գործադրի նոր ծանոթների վրա լավ տպավորություն գործելու համար:

Հոգնեցնող չեն թվա տնային գործերը: Օրը հարմար է կենցաղային տեխնիկա գնելու համար:

ՋՐՀՈՍ 

Հակված եք ցանկալին իրականի տեղ մատուցել: Բացի դա ձեզ շրջապատում են մարդիկ, որոնք չեն ափսոսում խոստումները, ասում են այն, ինչ ցանկանում եք լսել: Իհարկե, ցանկանում եք հավատալ նրանց, բայց ռիսկի եք դիմում դառնալ խաղացող ինչ որ մեկի խաղում: Մի շտապեք ասել ձեր կարծիքը կամ կիսվել ինչ որ կարևոր տեղեկատվությամբ: Այսօր ավելի լավ է ավելորդ բան չասել:

Սա լավագույն օրը չէ ավանդույթները և համընդհանուր կանոնները խախտելու համար: Աշխատեք խուսափել ցանկացած արարքից:

ՁԿՆԵՐ 

Հաջող օր է: Ձեզանից շատ բան չի պահանջվում՝ չհուզվել և չշտապել: Հավասարակշռված որոշումները ճիշտ են, մտածված արարքները թույլ կտան հասնել անհրաժեշտ արդյունքների: Հավանական են հաջող համընկումներ: Օրը հարմար է մարդկանց հետ շփման համար, որոնք կիսում են ձեր հետաքրքրությունները:

Կարող են հայտնվել աշխատանքին և բիզնեսին վերաբերող նոր ծրագրեր: Բացառված չէ, որ հիշեք ձեր հին հոբբիների մասին:

Կատեգորիա: Աստղագուշակ | Ավելացրեց: ashotmxitaryan (25.05.2018)
Դիտումներ: 483 | - Վարկանիշ -: 4.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: