Загрузка...
23:28
VLV խանութը «մերժել» է ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սաղաթելյանին

Facebook-յան օգտատեր Հարություն Մկրտչյանն իր անձական էջում պատմել է, թե ինչպես VLV էլեկտրոնային խանութի աշխատակիցները չեն սպասարկել ՀՀԿ-ական պատգամավորին՝ հրաժարվելով պատասխանել անգամ նրա հարցերին:

Այն ինչ այսօր կատարվեց, մի քիչ տխրեցրեց ինձ: Գոնե ես նման բաներից չեմ ուրախանում, որովհետև ինքնադրսևորվելու տարիքից անցել եմ:

Պատմում եմ ականատեսի աչքերով…

ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը մտնում է VLV էլեկտրոնիկայի խանութ-սրահ, հավանաբար գնում կատարելու:

Մենեջերը կապ է տալիս աշխատողներին ու հրահանգում՝ չսպասարկել:

Խանութի բոլոր աշխատողները «դուխով» մայկաներով: Դրան զուգահեռ միացնում են Նիկոլի երգը:

Արման Սաղաթելյանին չեն սպասարկում, հարցերին չեն պատասխանում ու վերջինս ստիպված հեռանում է խանութից:

Իսկ հիմա կարծիքս:

Մարդակերությունը մեզ ոչ մի լավ տեղ չի տանելու: Ատելությունը, մեր մեջ թշնամիների փնտրելը ոչ մի լավ տեղ չի տանելու:

Բոլորս էլ դժգոհ ենք եղել: Բայց ադեկվատությունը կորցնելը, ոչ միայն չի օգնի լավ երկիր կառուցելու համար, այլ կտա հակառակ էֆեկտը»:

Նյութի աղբյուր http://newstime.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 6015 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 4.5/8
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: