Загрузка...
14:23
Վերջին բաստիոնի անկումը. ԱԱԾ-ն կայցելի Տարոն Մարգարյանի տուն

 

Եվ այսպես, Երևանի քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժարականն իրականություն է, ինչը, սակայն, առավել ևս հիմա այդքան էլ զարմանալի չէ: Ըստ էության, հայտնի տեսանյութից հետո, որ համացանցում տարածվեց Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին, քաղաքապետը ըստ էության պաշտոնավարում էր միայն դե յուրե, իսկ դե ֆակտո նա չկար: Ո՞ւր էր Տարոն Մարգարյանը՝ սա հարց է, որը մի կողմից՝ տրամաբանական հաջորդում է այս իրավիճակում, մյուս կողմից՝ պարունակում է հետաքրքիր նրբերանգներ:

Բանն այն է, որ Մարգարյանը հրաժարական է տվել մի քանի օր, նույնիսկ շաբաթ տևած լռությունից հետո, և հարց է ծագում՝ այս ընթացքում նա փորձում էր դիմադրե՞լ հրաժարականին, փորձում էր մինչև վերջ պայքարել ու գտնել մնալու տարբերակնե՞ր, թե՞ Մարգարյանը այս ընթացքում փորձում էր շփումներ հաստատել նոր իշխանության հետ և ստանալ, այսպես ասած, անվտանգության երաշխիքներ, որ պաշտոնը թողնելուց հետո գոնե կպահպանի, այսպես ասած, անձեռնմխելիություն: Չի բացառվում, որ Մարգարյանը փորձում էր թե՛ մեկը, թե՛ մյուսը: Առաջինը փաստորեն չի հաջողվել, իսկ երկրո՞րդը: Այսինքն՝ պաշտոնաթողությունից հետո նա կհայտնվի՞ իրավապահների ուշադրության կենտրոնում, թե՞ ոչ:

Հիշենք, որ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել «Երևան» հիմնադրամի գործունեության հետ կապված, ըստ որի՝ մարդկանց քաղաքապետարանի այս կամ այն որոշման դիմաց հորդորել են փողեր փոխանցել «Երևան» հիմնադրամին: Իսկ այդ հիմնադրամի փաստացի ղեկավարը հենց Տարոն Մարգարյանն էր:

Այս ամենը՝ իհարկե, զուտ Մարգարյանի ճակատագրի մասով, որովհետև մյուս կողմից՝ նա Հայաստանի պետական կառավարման, իշխանական համակարգում նախորդ իշխանության, ՀՀԿ-ի, այսպես ասած, «վերջին հանգրվանն» էր կամ «վերջին հենարանը»: Քաղաքապետարանը միակ խոշոր օղակն էր մնացել, որտեղ ՀՀԿ-ն պահպանել էր իր գերակա դիրքը: Այդ դիրքն այլևս չկա, ՀՀԿ վերջին բաստիոնն այլևս ընկած է, ու դրա հետ միասին Տարոն Մարգարյանն էլ ընկած է թերևս ՀՀԿ-ում որպես թև: Ընդ որում, այստեղ հետաքրքիր կլինի այն, թե արդյոք նրա հետ շղթայաբար կարո՞ղ է ազդեցությունը զգացվել նաև Ռուբեն Հայրապետյանի մասով, որը Տարոն Մարգարյանի հետ ՀՀԿ-ում յուրօրինակ տանդեմ էր, և որն էլ իր հերթին մինչև վերջ պահում է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը՝ հայտարարելով, թե որևէ մեկը չի կարող իրեն հեռացնել:

Խնդիրն այն է, որ համակարգային տրամաբանության մեջ զուտ ֆորմալ կարգավիճակները միակ գլխավոր գործոնը չեն, այստեղ խնդիրը ոչ ֆորմալ դիրքավորումներն են և դիրք պահելը՝ անկախ նրանից, թե ինչ դիրքի մասին է խոսքը, արդեն իսկ որոշակի մեսիջ է հին համակարգին: Եվ այդ իմաստով Մարգարյանի, այսպես ասած, անկումը խոշոր հաշվով այդ համակարգի վերջին կառույցների փլուզում է, միաժամանակ նաև տրանսֆորմացիայի գործընթացում գտնվող ՀՀԿ-ում վերադասավորումների յուրօրինակ ինդիկատոր:

Տարոն Մարգարյանն ի վերջո թերևս լավ էր հասկանում, որ քաղաքապետարանը պահել հնարավոր չէ, սակայն նրա համար դա թերևս միջոց էր ՀՀԿ-ն վերցնելու համար: Չստացվեց ըստ էության թե՛ մեկը, թե՛ մյուսը: Ինչ կստացվի իրավապահների մոտ: Միաժամանակ, իհարկե, ներկայումս կարևոր է դառնում, թե ինչ լուծում կտա իրավիճակին Նիկոլ Փաշինյանը: Մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ հնարավոր է Հովիկ Մուսայելյանի տարբերակը, որը «Սինոփսիս» ընկերության տնօրենն է, ՀՀԿ ավագանու մեծամասնության ներկայացուցիչ: Իհարկե, այստեղ հասկանալի է, որ ՀՀԿ-ն այլևս ֆորմալ ատրիբուտ է այդ պարագայում:

Ի դեպ, ուշագրավ է, որ Փաշինյանն օրերս նաև այցելել էր «Սինոփսիս» ընկերություն, հյուրընկալվել աշխատակազմին, ի դեպ՝ նաև կատակով հիշեցրել, որ աշխատակիցները բավական ակտիվ են եղել թավշյա հեղափոխության գործընթացում: Իհարկե, դա դեռ ամենևին չի նշանակում, որ դրսևորվել է Փաշինյանի տրամադրվածությունը մամուլում արտահոսած լուծման տարբերակի օգտին, այդուհանդերձ՝ մի բան հստակ է, որ Երևանի քաղաքապետի մասով երկարաժամկետ լուծումը Փաշինյանը կթողնի խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո, և ներկայումս խնդիրը Տարոն Մարգարյանին հեռացնելն էր՝ ի դեմս դրա նաև ՀՀԿ վերջին, այսպես ասած, խոշոր կտորը:

 

 

 

nyuti axbyur http://www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 207 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 5
5  
Айгулечка Получи вознаграждение за прохождение викторины от крупных спонсоров
http://bit.ly/2NJz7P2

4  
Архан Получи вознаграждение за прохождение викторины от крупных спонсоров
http://bit.ly/2NLu0Oq

3  
Маркус Получи вознаграждение за прохождение викторины от крупных спонсоров
http://bit.ly/2NL8w4c

2  
Радислав Получи вознаграждение за прохождение викторины от крупных спонсоров
http://bit.ly/2JdCkmh

1  
Алисочка Получи вознаграждение за прохождение викторины от крупных спонсоров
http://bit.ly/2NbNCdf

Имя *:
Email *:
Код *: