Загрузка...
13:41
Վարչապետ Փաշինյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը կարևորել են տնտեսական կապերի ամրապնդումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգրեթ Ֆարնուորթին:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ, Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի նոր իշխանությունները շահագրգռված են բրիտանական ներդրումների ու կապիտալի ներգրավմամբ, հավելելով, որ

իշխանությունների քայլերն ուղղված են լինելու նաևներդրումների պաշտպանվածության բարձրացմանը:

Դեսպան Ֆարնոուրթը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և նշել, որ բրիտանական կառավարությունը պատրաստ է կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

Դեսպանն իր երկրի աջակցությունն է հայտնել ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին, այդ թվում՝ կառավարման համակարգի, բիզնես միջավայրի բարելավման, ժողովրդավարության ամրապնդման, դատաիրավական համակարգի արդիականացման և այլ ուղղություններով:

«Տիկին Ֆարնուորթը ավելացրել է, որ նախատեսվում է բրիտանացի գործարարների այցը Հայաստան, որի ընթացքում նրանք կծանոթանան մեր երկրի ներդրումային միջավայրին և հայ գործընկերների հետ կքննարկեն ներդրումների իրականացման հնարավորությունները», - ասված է կառավարության հաղորդագրությունում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

 

Նյութի աղբյուր     https://www.azatutyun.am/

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 510 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1  
Ана
https://drive.google.com/file/d/1o4-ceAYe8TWEJjpLeGRWw8dJXVYarOmA/preview

Имя *:
Email *:
Код *: