Загрузка...
16:28
Վահրամ Բաղդասարյանը՝ Սերժ Սարգսյանի՝ երկիրը լքելու լուրերի մասին

 

«Եթե որևէ պաշտոնական հրավեր լիներ, մամուլը դրա մասին կտեղեկանար: Ունեմ այնքան տեղեկութոյւն, որքան դուք։ Հենց  պաշտոնական տեղեկություն լինի, անմիջապես կհայտնվի մամուլում»,-այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Մարտի 1-ի գործով հարցաքննության, թե՝ ոչ։ 

Հարցին՝ ճի՞շտ են լուրերը, որ Սերժ Սարգսյանն ընտանիքի հետ պատրաստվում է մեկնել երկրից, Բաղդասարյանը պատասխանեց. «Դա ֆանտաստիկայի ժանրից է»։

Հիշեցնենք, որ այսօր լուրեր տարածվեցին, որ Սերժ Սարգսյանն ընտանիքի հետ պատրաստվում է մեկնել երկրից՝  Իտալիայում բնակություն հաստատելու:

Նյութի աղբյուր lurer.com

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 167 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: