Загрузка...
21:09
«Տեսանկարահանող սարքերը սանձում են անկարգ վարորդներին». Վարչապետի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել վարորդների շրջանում

Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության գրասենյակը երեկ արագաչափերի և տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին վարչապետի հայտարարությունից հետո ողողվել է վարորդների զանգերով, նամակներով, հարցադրումներով։

Հիշեցնենք՝ մայիսի 17-ին կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պետք է քննարկել վարորդների շրջանում մեծ դժգոհություն առաջացրած արագաչափերի և խաչմերուկները նկարահանող սարքերի գործունեությունը թեկուզ ժամանակավոր կասեցնելու տարբերակը։

«Հսկայական տույժ տուգանքներ կան կուտակված և մարդիկ չեն կարողացել վճարել դրանք հնարավորություն չունենալու պատճառով: Պետք է մեխանիզմներ մտածենք՝ պարտքը ներելու մասին և քննարկենք արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության հարցը: Գտնում եմ, որ նպատակահարմար կլինի ինչ-որ ժամանակաշրջանում դրանց գործունեությունը դադարեցնել կամ կասեցնել», - ասել էր վարչապետը:

Aysor.am-ի հետ զույցում կազմակերպության ներկայացուցիչ Սերգեյ Ղահրամանյանը վարչապետի հայտարարության ենթատեքստը համարեց այն, որ մարդկանց շրջանում այդ ոլորտի նկատմամբ վստահությունը բարձրանա։

Նա ներկայացրեց, որ իրենց գրասենյակ են դիմել վարորդներ՝ դժգոհելով արագաչափերի ու տեսախցիկների գործունեությունը դադարեցնելու մասին վարչապետի հայտարարությունից։ Ավելին, ըստ մեր զրուցակցի, իրենց դիմած քաղաքացիները, հակառակը, կոչ են արել շատացնել արագաչափերն ու տեսանկարահանման սարքերը։

Սակայն Ղահրամանյանը որևէ խնդիր չի տեսնում։ Նրա խոսքով՝ խոսքը դրանց գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին է, և այդ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի կատարել անհրաժեշտ բոլոր փոփոխությունները, վերացնել խոչընդոտները և հետո միայն վերագործարկել դրանք։

«Տեսախցիկների ու արագաչափերի ներդրման պահից ապօրինի տուգանքներ են ուղարկվել վարորդներին։ Կարելի է որոշակի ժամանակով դադարեցնել դրանց գործարկումը, փոփոխության ենթարկել ընդհանուր համակարգը։ Այն վարորդները, ովքեր խախտումներ են անում մշտապես, իրենք են շահագրգռված, որ այդ սարքերը հեռացվեն, քանի որ տեսանկարահանող սարքավորումները որոշակիորեն սանձում են անկարգ վարորդներին», - ասաց Ղահրամանյանը։

Ճանապարհային ոստիկանությունը, ըստ մասնագետի, մինչ այժմ անփույթ է աշխատել, և ուղղակի պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել, որ վարորդները անհարկի խախտումներ չկատարեն։

Օրինակ՝ կան տարածքներ, որտեղ ճանապարհների ասֆալտն է անորակ, ճանապարհներին լուսացույցները լավ չեն աշխատում, գովազդային վահանակներն են մեծ կամ ծառերի ճյուղերն են փակում ճանապարհային նշանները, սխալ գծանշումները և այլն։

«Պայմանները չեն բարելավում, որ վարորդները խախտում չանեն։ Օրինակ, նշանների սղություն կա, էլ չեմ ասում, որ մարզեր կան, որ ճանապարհային նշաններ տեղադրված չեն կամ թերի են», - ներկայացրեց Սերգեյ Ղահրամանյանը՝ ընդգծելով, որ այդ սարքերի գործունեությունը ընդհատելուց ու վերազինելուց հետո կարող են վերագործարկվել այդ սարքերը։

«Վարորդի ընկեր» կազմակերպության ներկայացուցիչը ոլորտը համակարգող նախկին իշխանությունները չեն արդարացրել վարորդների սպասելիքները և այժմ իշխանության փոփոխությունն ու ձեռնարկվող քայլերը վստահություն կառաջացնեն հանրության շրջանում։

«Փոխվել է քաղաքական իրավիճակ, բոլորս էլ լավ սպասելիքներ ունենք», - նշեց Ղահրամանյանը։

 

 

 

Նյութի աղբյուր    https://www.aysor.am/

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 306 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: