Загрузка...
23:49
Թայմ-աութ Փաշինյանի համար եւ լեգիտիմություն ՀՀԿ համար

 

Հայաստանում սահմանադրական ճգնաժամը, որի մասին օգոստոսի 17-ի հանրահավաքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, փաստացի հաղթահարված է: Օգոստոսի 27-ին հանդիպել են խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի արդյունքներով հրապարակվել է «համաձայնության» տեքստը:

Ըստ այդ տեքստի՝ «անցումային արդարադատությունը» հետաձգվում է անորոշ ժամանակով, իսկ խորհրդարանական ընտրությունները մեկ տարվա ընթացքում տեղի են ունենալու ոչ թե Սահմանադրությունում «ուժային» փոփոխություններից հետո, այլ լայն քաղաքական քննարկումների արդյունքում: Համաձայնությունում նշվում է, որ «այդպիսի հնարավորությունները սպառված չեն թե խորհրդարանում, և թե հանրային լայն շրջանակներում»:

Ճգնաժամը ժամանակավորապես հաղթահարված է. խորհրդարանական մեծամասնությունը, ըստ ամենայնի, համաձայն է հաջորդ տարի ընդունել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, երկու անգամ վարչապետ չընտրել, որց հետո խորհրդարանը կլուծարվի եւ նոր ընտրություններ կնշանակվեն: Ըստ երեւույթին, ՀՀԿ-ն դիմադրում էր դրան, եւ Փաշինյանը ստիպված էր հանրահավաք հրավիրել եւ ցույց տալ իր «զենքը»: Իսկ զենքը միայն 150 հազար մարդը է, այլ նաեւ անցումային արդարադատությունը եւ Սահմանադրություն փոխելը:

Դժվար է ասել, թե ՀՀԿ-ն համաձայնության դիմաց ինչ է ստացել: Հնարավոր է, «անցումային արդարադատությունից» հրաժարվելը: Անցումային արդարադատության նպատակներ էին նշվում լյուստրացիան, իշխող կուսակցությանը կեղծիքների մեջ մեղադրելը եւ իշխանության ուզուրպացիան, որը հնարավոր է ՀՀԿ-ին զրկեր արտահերթ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից:

Հիմա, երբ կա Փաշինյան-Բաբլոյան պայմանավորվածությունը, ՀՀԿ-ն կարող է չանհանգստանալ լյուստրացիայի համար եւ սկսել նախապատրաստությունը:

Հասկանալի է, որ Փաշինյան-Բաբլոյան պայմանավորվածությունը գործելու է քանի դեռ երկու կողմն էլ կատարում են իրենց պարտավորությունները: Երբ կողմերից մեկը խախտի պայմանավորվածությունը, մյուսը հնարավորություն կստանա գործել ըստ իր հայեցողության:

Համաձայնությունը ձենռտու է երկու կողմին էլ: Նիկոլ Փաշինյանը թայմ-աութ վերցրեց մինչեւ ընտրություններ, նրա կառավարությունը կարող է հանգիստ աշխատել՝ չվախենալով խորհրդարանական մեծամասնության սաբոտաժից (միայն ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն չէ, այլ նաեւ ԲՀԿ-ն): Իրենց հերթին, այս երեք կուսակցությունները հաստատեցին իրենց լեգիտիմությունը եւ հնարավորություն ստացան շարունակել մասնակցությունը քաղաքական գործընթացներին:

Նյութի աղբյուր www.lragir.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 302 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: