Загрузка...
22:53
Թավշյա հեղափոխության նոր գործիքը

ՀՀԿ մի շարք ներկայացուցիչներ հայտարարում են, որ կուսակցության օրակարգում չկա արտահերթ ընտրության հարց եւ իրենք պատրաստվում են 2022 թվականի խորհրդարանի հերթական ընտրությանը:

ՀՀԿ այդ հայտարարությունները հանրային տարբեր շերտերի ու խմբերի մոտ վերստին առաջ են բերում այսպես ասած «փոքրամասնության կառավարության» խորհրդարանական «մեծամասնություն» չունենալու հարցը, եզրահանգմամբ, որ Հայաստանում փաստացի չի եղել իշխանափոխություն, քանի դեռ գործադիր իշխանությունը չունի խորհրդարանական հենարան: Ըստ այդմ նաեւ եզրակացվում է, որ դա փակուղի է ստեղծում արտահերթ ընտրության հեռանկարի մասով, եթե ՀՀԿ-ն հաստատում է կառավարության ծրագիրը` իսկ ՀՀԿ-ն այդ ծրագիրը ամենայն հավանականությամբ կհաստատի, խորհրդարանում մեծամասնության դե յուրե կարգավիճակը պահելու համար:

Առերեւույթ իրավիճակը իսկապես փակուղային է, ինչպես հավաստիացնում են երեւելի քաղաքական գործիչներ ու շատ տարբեր փորձագետներ, քաղաքագետներ: Փակուղային է, երբ գնահատման ելակետը այսպես ասած դասական քաղաքագիտական իրավիճակն է, երբ սուբյեկտների փոխհարաբերությունը ծավալվում է խորհրդարանում հաստատված ստատուս-քվոյի շրջանակում:

Մինչդեռ, եթե իրադարձությունները ծավալվելու լինեին խորհրդարանում հաստատված ստատուս-քվոյի շրջանակում, ապա ներկայում վարչապետ կլիներ ոչ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում իրադարձությունները ծավալվում են թավշյա հեղափոխության հաստատած ստատուս-քվոյի շրջանակում, հետեւաբար մնացյալ իրողություններն ու սուբյեկտները ենթակա են դրան, դրա տրամաբանությանը:

Ըստ այդմ էլ կարեւոր չէ, թե ինչ օրակարգ ունի դիցուք ՀՀԿ-ն: Կարեւոր է, թե ինչ օրակարգ ունի հեղափոխությունը, որ դարձել է գործադիր իշխանություն:

Մի՞թե Սերժ Սարգսյանի հրաժարականը ՀՀԿ օրակարգում էր: Կամ ՀՀԿ օրակարգու՞մ էր Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը կողմ քվեարկելը: Ըստ այդմ, ի՞նչ կապ ունի, թե ՀՀԿ օրակարգն ինչ է: Կապ ունի, թե որն է հանրության եւ դրա մանդատով վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի օրակարգը:

Փաշինյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրությունն առաջնահերթություն է: Ժամկետների մասին չկա հստակություն, թեեւ նա այլ առիթով ասել էր նաեւ, որ իր պատկերացմամբ դա տեղի կունենա այս տարի: Մյուս կողմից, արտահերթ ընտրությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն պետք է պատրաստվի բավական մանրակրկիտ, ներառելով համակարգային փոփոխության դաշտ ստեղծող, խաղի նոր կանոններ եւ նոր, որակապես այլ, ժողովրդավարական եւ մրցակցային տնտեսա-քաղաքական համակարգի ինստիտուցիոնալ երաշխիքներ ստեղծող օրենսդրության ընդունում:

Ըստ այդմ, ներկայում առավել կարեւոր է օրակարգում այդ խնդիրների սպասարկումը: Դրանք պետք է հասունացնեն արտահերթ ընտրության հարցը, իրավիճակը բերեն դրան, դրան բերելով նաեւ այդ իրավիճակում գործող քաղաքական սուբյեկտներին, այդ թվում ՀՀԿ-ին:

Տեսակետը, թե ՀՀԿ-ին այլեւս հնարավոր չի լինի պարտադրել արտահերթ ընտրություն, քանի որ այլեւս հնարավոր չի լինի փակել փողոցները՝ քանի որ դա արդեն կհարվածի նոր կառավարությանը, տեսականում անշուշտ հիմնավոր է, ու նաեւ իհարկե գործնականում: Բայց թավշյա հեղափոխության գործիքակազմը մայիսի 8-ից հետո ոչ թե զրկվել է քաղաքացիական ռեսուրսից, այլ հակառակը՝ ստացել է արդեն շատ իրական եւ նույնիսկ «գերվարչապետական» ռեսուրս, այդպիսով էապես համալրելով իր գործիքակազմը առանցքային լծակներով:

Թավշյա հեղափոխությունը չի թուլացել, այլ հակառակը՝ ուժեղացել է եւ ամրացել: Անշուշտ ոչինչ անկասելի չէ: Բայց եթե անկասելի չէ թավշյա հեղափոխությունը, ապա կարելի է պատկերացնել, թե ինչքան ավելի կասեցնելի են դրանից դուրս առանձին օրակարգերը:

Նյութի աղբյուր http://www.lragir.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 226 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: