Загрузка...
19:59
Տարոն Մարգարյանը մեկ ժամից հրաժարական կտա՞

Arenanews.am-ը գրում է.

Քաղաքապետարանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ քաղաքապետ Տարոն Մարգարյանի: Ըստ մեր տեղեկությունների՝ քաղաքապետը բողոքի նման ալիք չէր ակնկալում:

Ըստ մեր աղբյուրի՝ , կաթվածահար է եղել քաղաքապետարանի ողջ աշխատանքը: Թեպետ քաղաքապետը կանխազգում էր, որ հրաժարականն այս օրերին անխուսափելի է լինելու, բայց չէր սպասում, որ այն կլինի այսքան շուտ: Եթե առաջիկա  մեկ ժամվա ընթացքում իրավիճակ չփոխվի և ոստիկանների կողմից կոնկրետ գործողություններ չձեռնարկվեն, քաղաքապետը պատրաստվում է հրաժարական տալ:

Նշենք, որ այս պահին Երևանի քաղաքապետարանում լարված իրավիճակը պահպանվում է։ «Մերժիր Տարոնին և իր բարեկարգումը» բողոքի ակցիայի մասնակիցները շարունակում են մնալ քաղաքապետարանի շենքի ներսում:

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 631 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: