Հուլիսի 8-ին՝ Երեւանում կկայանա Եվրոպայի ու Լատինական Ամերիկայի հավաքականների հանդիպումը, այդ մասին այսօր հայտնել են Արթուր Սողոմոնայնն ու Նոբել Առուստամյանը:

Արդեն հայտնի են մի քանի լեգենդար ֆուտբոլիստների անուններ, ովքեր հաստատել են իրենց մասնակցությունը այդ խաղին.

Հարավային Ամերիկայի հավաքական — Ռիվալդո, Ռոբերտո Կառլոս, Սերժինյո, Գաբրիել Բատիստուտա, Էռնան Կրեսպո, Իվան Կորդոբա, Տիդա, Կաֆու, Իվան Սամորանո:

Եվրոպայի հավաքական — Յուրի Ջորկայեֆ, Պաոլո Մալդինի, Դիմիտրի Ալբերտինի, Կախա Կալաձե, Իգոր Բելանոր, Ռայան Գիգզ, Յարի Լիտմանեն, Խրիստո Ստոիչկով, Լյուդովիկ Ժյուլի, Լևան Կոբիաշվիլի:

Այս պահին բանակցություններ են ընթանում նաև Տոտտիի, Պույոլի և Մաթեուսի հետ:

Իսկ Ռոնալդինյոն ցավոք՝ չի ժամանի Երևան: Արթուր Սողոմոնյանն ասաց, որ նչա ժամանմաան հետ կապված խնդիրներ կան:

Սողոմոնյանը նաև հավելեց, որ հանդիպման տոմսերի գները լինելու են շատ մատչելի:

Հանդիպ ... Читать дальше »

Категория: Սպորտ | Просмотров: 138 | Добавил: | Дата: 05.06.2018 | Комментарии (0)

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այսօր հրավիրված հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում պաշտոնապես հայտարարեց զբաղեցրած պաշտոնը լքելու մասին:

Մամուլի ասուլիսին, որը դեռևս չի ավարտվել, մասնակցում է նաև «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

45-ամյա մասնագետը, հիշեցնենք, 2015/16 մրցաշրջանի ընթացքում է ընդունել մադրիդյան թիմը և երեք տարի անընդմեջ նվաճել Չեմպիոնների լիգայի Գավաթը:

«Ռեալը» Զիդանի գլխավորությամբ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, երկրի Սուպերգավաթում, ՈւԵՖԱ-ի երկու Սուպերգավաթներում, երկու անգամ էլ դարձել է աշխարհի ակումբային առաջնության հաղթող:

Ընդհանուր առմամբ «Արքայական ակումբը» այս ընթացքում Զիդանի հետ 9 տիտղոս է նվաճել:

 

http://www.armsport.am/

 

 

Категория: Սպորտ | Просмотров: 157 | Добавил: | Дата: 31.05.2018 | Комментарии (0)

Խաղ-ֆանտաստիկա. Ռեալը՝ 3-րդ անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալը» դրամատիկ խաղում հաղթեց «Լիվերպուլին»:

Կիևի «Օլիմպիական» ստադիոնում կայացած հանդիպումը անցավ նյարդային պայքարում և ավարտվեց 3:1 հաշվով:

Հանդիպման մեկնարկից մոտ կես ժամ անց՝ 31-րդ րոպեին Սալահը Ռամոսի հետ բախումից հետո վնասվածք ստացավ և ստիպված էր փոխարինվել:

Եգիպտացին արտասվելով լքեց խաղադաշտը:

6 րոպե անց վնասվածք ստացավ Կարվախալը և փոխարինվեց:

Առաջին խաղակեսը գոլազուրկ ավարտ ունեցավ:

Երկրորդ կեսի մեկնարկից 6 րոպե անց Լորիս Կարիուսը գնդակը անհաջող նետեց, Բենզեման ոտքը առաջ դրեց և անդրադարձից հետո գնդակն ընթացավ դարպասը:

4 րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո Սադիո Մանեն գոլ խփեց՝ հավասարեցնելով հաշիվը:

64-րդ րոպեին Մարսելոյի փոխանցումի ... Читать дальше »

Категория: Սպորտ | Просмотров: 164 | Добавил: | Дата: 26.05.2018 | Комментарии (1)

BBC-ի լրագրող Դավիդ Օրնշտեյնն իր թվիթերյան էջում գրել է, որ Արսենալի նոր գլխավոր մարզիչ է դառնալու Ունայ Էմերին:

ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչը, ով այսօր բանակցություններ էր վարում լոնդոնյան թիմի ղեկավարության հետ, ընտրվել է ընդհանուր համաձայնության արդյունքում:

Հիշեցնենք, որ 22 տարի ակումբը մարզելուց հետո Արսեն Վենգերն այսօր վերջին ժամերն անցկացրեց թիմի բազայում և հեռացավ Արսենալից:

Էմերին ՊՍԺ-ի հետ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն, սակայն ձախողվեց Եվրոպայում:

Նյութի աղբյուր http://www.lragir.am

Категория: Սպորտ | Просмотров: 521 | Добавил: | Дата: 21.05.2018 | Комментарии (2)

 

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրաժարվել է խոսել ֆրանսիական ՊՍԺ-ից բրազիլացի հարձակվող Նեյմարի հնարավոր տրանսֆերի մասին:

«Չեմ խոսում այլ ակումբների ֆուտբոլիստների մասին: Մնացել է 10 օր և երկու հանդիպում: Կխոսենք այդ մասին ավելի ուշ, ոչ հիմա:

Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա պատրաստ է հարյուր քսան տոկոսով:

 

 

 

Նյութի աղբյուր     http://www.armsport.am/

Категория: Սպորտ | Просмотров: 111 | Добавил: | Дата: 18.05.2018 | Комментарии (0)

«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալի» դեմ խաղի ակնկալիքներով:

«Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Սալահ-Ռոնալդու հակամարտություն չի լինի: Ես խաղում եմ շատ լավ թիմում և մենք ունենք բազմաթիվ ուժեղ ֆուտբոլիստներ: Եզրափակիչ հասնելու համար մեզնից պահանջվեց թիմային որակյալ խաղ, հիմա մենք եզրափակչում ենք:Հասկացեք խնդրում եմ, որ ես միայնակ չեմ կարող խաղալ,  ֆուտբոլը թիմային խաղ է: Եթե մենք գնդակ ենք խփում, դա նշանակում է, որ ամբողջ թիմն է լավ խաղացել: Եթե պարտվում ենք, նշանակում է, որ ողջ թիմը պետք է աշխատի ավելի քրտնաջան»,- եգիպտացու խոսքերն է մեջբերում «Fourfourtwo»-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում իրար կհանդիպեն Մադրիդի «Ռեալն» ու «Լիվերպուլը»: Խաղը տեղի կունենա Կիևում, մայիսի 26-ին:

Категория: Սպորտ | Просмотров: 148 | Добавил: | Дата: 03.05.2018 | Комментарии (1)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը այսօր առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ ապրիլի 5-ին Լոնդոնում Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ հանդիպման ժամանակ վնասվածք ստանալուց հետո և գոլի հեղինակ դարձավ՝ գնդակն ուղարկելով իր նախկին թիմի դարպասը:

Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարում «Մանչեսթր Յունայթեդ»-ը «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում 2:1 հաշվով առավելության հասավ լոնդոնյան ակումբի նկատմամբ: Հաշիվը 16-րդ րոպեին բացեց Պոլ Պոգբան, 51-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը վերականգնեց հավասարակշռությունը, 90-րդ րոպեին Մարուան Ֆելաինին խփեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթական գնդակը:

Նշենք, որ 75-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվեց և լքեց խաղադաշտը:

Այս պարտությունից հետո էլ «Արսենալ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարում շարունակում է վեցերորդ հորիզոնականը զ ... Читать дальше »

Категория: Սպորտ | Просмотров: 310 | Добавил: | Дата: 29.04.2018 | Комментарии (0)