Загрузка...
15:43
Շիրակ Թորոսյանը դուրս եկավ ՀՀԿ խմբակցությունից

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցությունը նիստ էր գումարել։ 

Րոպեներ առաջ տարածվեց Շիրակ Թորոսյանի հետևյալ հայտարարությունը․

«Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով քաղաքական գործընթացների վերաբերյալ իմ և ԱԺ ՀՀԿ խմբակցության տեսակետների անհամատեղելիությունը, ինչպես նաև իմ քաղաքական թիմի՝ «Հզոր հայրենիք» կուսակցության՝ առաջիկայում սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու հնարավոր որոշման կայացումը, այլևս աննպատակահարմար եմ համարում մնալ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում և հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս այս խմբակցությունից՝ շարունակելով իմ խորհրդարանական գործունեությունը որպես ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր:

Շիրակ ԹՈՐՈՍՅԱՆ

ԱԺ պատգամավոր>>։

Նյութի աղբյուր  ԼՈՒՐԵՐ.com

 

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 185 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: