Загрузка...
23:41
Շեշտակի հարված. Սկսվեց ՀՀԿ մեծամասնության փլուզումը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինայնն այսօր առավոտյան խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետների ցանցում ԱԱԾ կողմից իրականացվող ստուգումներին, ասաց, որ Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է:
«Այն, ինչ մենք հայտարարել էինք, որ վենդետաներ չեն լինելու, ես դա վերահաստատում եմ: Բայց հանկարծ որևէ մեկը չփորձի դա ընկալել որպես թուլության նշան: Այսինքն՝ վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու: Եթե որևէ մեկը մեր այս դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա», ասել է նա:
"Բոլորն ազատված են բոլոր կոռուպցիոն պարտավորություններից, բայց ոչ մեկը չմտածի, թե կարող է պետությանը խաբել: Եվ ես բոլորին կոչ եմ անում, որ իրենք կամավոր գան այդ դաշտ, նախկինում չվճարած հարկերը վերահաշվարկեն: Եվ թող այդ ամեն ինչը ԱԱԾ-ի միջոցով տեղի չունենա: Այո, ԱԱԾ-ն ինչ խնդիր դրված է, կլուծի այդ խնդիրը՝ շատ արագ ու կոշտ, օրինական ճանապարհով, բայց ես բոլորին կոչ եմ անում չհասցնել դրան", հայտարարեց նա:
Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հավաքել էր օլիգարխներին ու նրանց բացատրել խաղի նոր կանոնները, ըստ որոնց՝ նրանք ազատվում են ստվերային վճարներից ու կատարում պետության առջեւ իրենց պարտավորությունները: Բայց երեւում է նրանք չէին հավատացել, տրվելով ՀՀԿ քաղաքական դեմքերի խրոխտ հայտարարություններին ու «տակից խոստումներին», թե երկու-երեք ամսից ամեն ինչ փոխվելու է:
Օլիգարխները, քաղաքական այդ դեմքերը քիչ ինչ սխալ են հասկացել սիրո եւ համերաշխության իմաստը: Սերն ու համերաշխությունը միակողմանի պարտավորություն չէ, ինչին սովորել էին ՀՀԿ-ականները, այլ այլեւս՝ փոխադարձ: Եվ երեւում է դա հիշեցնելու կարիք էր առաջացել, ու նրանք երեւում է այսօր հասկացան, Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարություններից հետո:
Իր հերթին, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը մի քանի ուղղություններով ուսումնասիրություններ են սկսել ու ջրի երես հանել խոշոր կոռուպցիոն սխեմաներ: Այսօր արդեն օլիգարխները ՀՀԿ խմբակցության ղեկավարի սենյակ էին մտնում եւ այնտեղից դուրս գալիս մտահոգ ու անտրամադիր: Երեւի հարցնում էին՝ «բա ասում էիք...»:
Այսօր ՀՀԿ խմբակցության երկու պատգամավոր լքեց խմբակցությունը: Ըստ ամենայնի, շուտով, ակնկալիքներից ու տանիքից զրկված խոշոր գործարար-պատգամավորներն էլ կլքեն խմբակցությունը: Սա հատկապես էական է հանրային օրակարգը, այն է՝ Ընտրական օրենսգիրքը, Կուսակցությունների մասին նոր օրենքը եւ դեկապիտալիզացիայի մասին օրենքը խորհրդարանում ընդունելու համար, որին ակտիվ դիմադրում է ՀՀԿ-ն:
Օլիգարխներին առաջարկվել է, որ իրենք էլ գրեն այս վերջին օրենքը, որով նախատեսվում է օրինականացնել սեփականությունը, անցնել սպիտակ դաշտ, հատուցել պետությանը հասցված վնասը եւ հանգիստ ապրել ու աշխատել Հայաստանում: Նրանք կհասկանան, որ սա միակ տարբերակն է: Ըստ ամենայնի, ՀՀԿ-ում մնացած «քաղաքական դեմքերն» էլ, ազատվելով օլիգարխիկ բալաստից ու նրանց անօրինական սեփականությունը պաշտպանելու պարտականությունից, կհասկանան, որ իրենց միակ դերն ու գործառույթը ներկայում հեղափոխության ու հանրային օրակարգի պաշտպանությունն է:  

 Նյութի աղբյուր www.lragir.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1067 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1  
дуклида
https://drive.google.com/file/d/19q1OLowPUpLgLGJ5avlSHmtIV_yfHCwt/preview

Имя *:
Email *:
Код *: