Загрузка...
22:28
Սեֆիլյանին դատող դատավորն ազատ արձակեց Մասիսի քաղաքապետին

Ինչպես հայտնի է՝ այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝  դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ազատ արձակեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:

Հիշեցնենք, որ նույն դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մի քանի ամիս առաջ դատապարտվեց 10 տարի 6 ամսվա ազատազրկման։

Տաթեւիկ Գրիգորյանը Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակվել է 2015 թվականի մարտի 6-ին: Դատավոր նշանակվելու ժամանակ նա  28 տարեկան էր:

Ըստ հրապարակումների՝ նա ավարտել է Մոսկվայի նոր իրավաբանական համալսարանի երեւանյան մասնաճյուղը։ Սա ոչ պետական բուհ էր, որը ուսանողներ էր հավաքում ռուսական ԲՈՒՀ-ի տիպի դիպլոմներ բաժանելու հաշվին։ 2007 թվականին այն փակվել է։

Իսկ իր դատավոր լինելու կարճ ժամանակաշրջանում, փաստաբանների կողմից,  բազմաթիվ քննադատություններ են հնչել երիտասարդ դատավորի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել էր 5 անձ, որոնց թվում Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը։

 

 

 

http://armlife.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 104 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1  
Самрат

https://drive.google.com/file/d/1iokwuq-fEWrB99CfyY23tUVWqnVMhdts/preview

Имя *:
Email *:
Код *: