Загрузка...
13:17
ՍԴ նախագահն՝ իր հրաժարականի մասին

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի համոզմամբ՝ իր գրած Սահմանադրությունը երբեք չի կարելի դիտարկել որպես պատճառ թավշյա հեղափոխության․  «Այն Սահմանադրությունը, որի մշակմանը ես մասնակցել եմ, արժանացել է և՛ հայաստանյան, և՛ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների բարձր գնահատականին և այս ժամանակահատվածում ևս դեռևս այդ Սահմանադրությունը որևէ խնդիր չի առաջացրել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանը։

Հրայր Թովմասյանը հրաժարվեց պատասխանել քաղաքական հարցերին․ «Որովհետև ես դրանց չեմ կարող պատասխանել ու վատ եմ զգում, որ չեմ կարող դրանց պատասխանել», - ասաց նա։

Հարցին՝ հրաժարական կտա, նա պատասխանեց կարճ. «Ո՛չ»։

Դիտարկմանը, թե փորձը ցույց տվեց, որ այն Սերժ Սարգսյանի համար գրված Սահմանադրություն էր, Հրայր Թովմասյանն արձագանքեց. «Ինչում դուք սխալվեցիք և իրադարձությունները ցույց տվեցին»։

Նյութի աղբյուր ԼՈՒՐԵՐ.com

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 406 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 4.3/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: