Загрузка...
17:22
Սասուն Միքայելյանը, ևս 9 պատգամավոր երաշխավորություն են ներկայացրել Նորատուսցի Ալիկի համար

 

 Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ու ԱԺ Ծառուկյան դաշինքի 9 պատգամավոր քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել դատարան:

Ծառուկյան դաշինքի պատգամավորներն են՝ Արարատ Զուրաբյանը, Արթուր Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահան Հայրապետյանը, Դավիթ Մանուկյանը, Հրանտ Մադաթյանը, Մերուժան Սիմոնյանը, Տիգրան Ստեփանյանը, Արայիկ Աղաբաբյանը:Այսօրվա նիստին Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին միջնորդեց պատգամավորների անձնական երաշխավորությամբ Բանդուրյանին ազատել կալանքից: Նորատուսցի Ալիկին ազատ արձակելու միջնորդություն նաեւ նախորդ նիստին էր ներկայացվել, սակայն դատարանը մերժել էր:

Նրանք, ինչպես նաեւ Սասուն Միքայելյանը, Բանդուրյանի վերաբերյալ երաշխավորագրում նշել են, որ սույն գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանն ազատ արձակվելու դեպքում չի խոչընդոտի գործի քննությանը, վարույթն իրականացնող մարմնից չի թաքնվի, ինչպես նաեւ չի դրսեւորի ոչ պատշաճ վարքագիծ: Եթե դատարանը բավարարի միջնորդությունը, ապա պատգամավորներից յուրաքանչյուրը պետք է դատարանի դեպոզիտ հաշվին վճարի 500 հազար դրամ:

Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը կրկին հիշեցրեց՝ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի, դատարան է բերվում սայլակով՝ չհարմարեցված մեքենայով: Միջնորդության դեմ առարկեց մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը եւ խնդրեց այն ամբողջությամբ մերժել:

Վերջինս նշեց, որ Բանդուրյանին կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել, ի թիվս այլ հիմքերի, նա նշեց այն հանգամանքը, որ գործում առկա են տվյալներ այն մասին, որ Բանդուրյանը նախաքննության ընթացքում արդեն իսկ փորձել է ապօրինի ազդեցություն գործադրել մեկ այլ ամբաստանյալի՝ Պետրոս Իսրայելյանի, իսկ վերջինիս միջոցով էլ գործով վկաների նկատմամբ:

Մասնավորապես՝ դատախազն ընդգծեց, որ Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրայելյանին հեռախոսազանգի միջոցով հորդորել է, որ վերջինս վկային զգուշացնի մահացած Մուշեղ Մուշեղյանի (դեպքի օրը սպանված) դեմ ցուցմունքներ տալ եւ ասել, որ «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած միջադեպի ժամանակ Մուշեղյանն է նախահարձակ եղել: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը: Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:

Նյութի աղբյուր  info24.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 604 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: