Загрузка...
21:48
Սառույցը հալվեց. պայքարը երկրորդ տեղի համար՝ սրվում է

 

Երեկ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը էականորեն փոխում է մինչ օրս գործող քաղաքական ստատուս-քվոն: ԲՀԿ-ն փաստացի աջակցեց դեկտեմբեր ամսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու Փաշինյանի ծրագրին՝ ստորագրելով համապատասխան հուշագիր: Իհարկե, հուշագիրը որևէ իրավական ուժ ունենալ չի կարող, սակայն հուշագրի կողմերից մեկն ակնհայտորեն հասկանում է, որ խոսքն այս պահին առավելապես բարոյական պարտավորվածության մասին է: ԲՀԿ-ն այսկերպ փորձում է պահպանել դաշտում երկրորդը մնալու հնարավորությունը:

Փաշինյանի հետ երեկ հանդիպման էին շտապել նաև ՀՅԴ ղեկավարները, որոնք, սակայն, չարժանացան անգամ Փաշինյանի հետ հանդիպելու պատվին: Բանն այն է, որ ՀՅԴ ներկայացուցիչներին ընդունել էր փոխվարչապետ Ավինյանը, ինչն ինքնին՝ բավական խոսուն է: Ամենայն հավանականությամբ, ՀՅԴ-ն դեմ չէր լինի փոխել իր դիրքորոշումը և մեկ անգամ ևս անցնել «սպիտակների» ճամբար, սակայն այլ հարց է՝ արդյո՞ք դա այս պահին պետք է Փաշինյանին: ՀՅԴ համար վիճակը էլ ավելի է բարդանում «Սասնա Ծռերի» քաղաքական հայտի ֆոնին: Ակնհայտ է, որ Դաշնակցության մի ստվար ընտրազանգված կարող է պարզապես թեքվել «Ծռերի» կողմը: Քաղաքական դաշտում գլխավոր պայքարը ընթանալու է երկրորդ տեղի համար. դեռևս բաց է այն հարցը, թե հատկապես որ ուժի վրա Փաշինյանը խաղադրույք կկատարի: Այս պահի դրությամբ, ԲՀԿ-ն ցանկանում է պահպանել, իսկ «Լույս» դաշինքը՝ գրավել այդ դիրքը: «Լույս» դաշինքը իհարկե ունի ավելի լավ մեկնարկային դիրք՝ հաշվի առնելով այս ընթացքում խորհրդարանում Փաշինյանին ցույց տված հեղափոխական աջակցությունը: «Լույս» դաշինքը պատրաստ է առաջարկել իր քաղաքական կապիտալը և ճիշտ մարտավարության դեպքում կկարողանա դառնալ, այսպես կոչված, երկրորդ բևեռը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա վերջին իրադարձություններն արտաքուստ ստեղծում են տպավորություն, որ Հանրապետական կուսակցության գործարար, գաղափարական և քաղաքական թևերը զբաղված են սեփական խնդիրները լուծելով: Կրկնում ենք՝ իրավիճակը արտաքուստ է այդպիսին: Այն կարող է նշանակել, որ Սերժ Սարգսյանը վերջնականապես է հրաժարվել ՀՀԿ կուռացիայից և կուսակցությանը թողել ինքնահոսի, կամ էլ Սարգսյանը նախապատրաստում է շախմատային պարտիա հիշեցնող մի նոր դավադրություն, որի բոլոր նրբություններին կարող են ծանոթ չլինել անգամ հանրապետականները: Սա բնավ էլ առաջին դեպքը չի լինի, երբ շարքային հանրապետականները և անգամ ղեկավար կազմի մի շարք կարկառուն դեմքեր Սարգսյանի ծրագրերի մասին իմանում են պոստֆակտում:

Նյութի աղբյուր  lurer.com

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1078 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: