Загрузка...
23:21
Սամվել Կարապետյանը հրաժարվեց. Ով է հաջորդը

 

Ոստիկանությունը Հայաստանի Բարձրավոլտ էլցանցեր ընկերությունում հայտնաբերել է 20 միլիոն դրամի յուրացման դեպք, որը տեղի է ունեցել ԲԷՑ պաշտոնյաների պատճառով, ըստ հաղորդագրության: Ոստիկանությունը հայտնում է, որ պետությանը հասցված վնասը վերականգնված է:

Բարձրավոլտ էլցանցերի վերաբերյալ կառավարությունն օրերս կայացրել էր հավատարմագրային կառավարման հանձնելու մտադրությունը չեղարկելու որոշում: 2017 թվականի օգոստոսին Կարեն Կարապետյանի կառավարությունը կայացրել էր որոշում, որ ԲԷՑ-ը հավատարմագրային կառավարման հանձնվի Տաշիր կապիտալ ընկերությանը, որն ինչպես հայտնի է պատկանում է ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանին: Սամվել Կարապետյանը դիտարկվում էր Կարեն Կարապետյանի կառավարության այսպես ասած ֆինանսական հենարան:

Նոր կառավարությունն օրերս էներգետիկայի նախարարի շուրթերով հայտարարեց, որ ցանցերը հավատարմագրային կառավարման հանձնելու որոշումը, որ պետք է գործեր 2018 թվականից, չեղարկվում է, քանի որ պայմանագրում կան պետությանը ոչ ձեռնտու կետեր: Որոնք էին այդ կետերը, չի մանրամասնվել: Տաշիր կապիտալ ընկերությունը հաջորդիվ տարածեց հայտարարություն, որտեղ փորձում էր ներկայացնել հավատարմագրային կառավարման դեպքում այն ֆինանսական օպտիմալությունն ու խնայողությունները, որ կարող էին լինել պետության համար: ԲԷՑ-ը, ըստ ընկերության, կուտակել է 520 միլիոն դոլարի պարտք:

Տաշիրը հայտարարել էր, որ իրենց հետ չի քննարկվել ոչ ձեռնտու որեւէ կետ:

Խնդրին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում հայտարարելով, որ պետք է լուծել ԲԷՑ կառավարման հարցը եւ արագ պարզել, թե որ տարբերակն է առավել շահեկան՝ պետական կառավարումը շարունակե՞լը, թե ցանցերը մասնավոր կառավարման հանձնելը:

Ոստիկանության բացահայտումը կամա թե ակամա հաստատում է, որ պետական կառավարումը մշտապես ուղեկցվելու է կոռուպցիոն ռիսկերով եւ ոչ էֆեկտիվության ռիսկով: Մյուս կողմից, շա՞տ կլինեն ընկերություններ, որոնք պառտրաստ կլինեն ստանձնել հավատարմագրային կառավարումը: «Հաշվի առնելով վերը ասվածը՝ հարկ է նշել, որ էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող և խոշոր ակտիվներ կառավարող «Տաշիր Կապիտալ»-ին ԲԷՑ-ը որպես շահույթի աղբյուր հետաքրքրել չի կարող: Եվ բանակցությունների հիմնական շարժառիթը եղել է զուտ սակագնի վրա ունեցող ազդեցության մեղմումը», հայտարարել էր Տաշիր կապիտալը, այդ կերպ թերեւս ակնարկելով, որ ընդամենը լավություն է արել նախկին կառավարությանը:

Այսինքն, դա կարող էր նշանակել նաեւ, ինչի մասին եղան վերնագրեր մամուլում, որ Տաշիր կապիտալն է հրաժարվել ԲԷՑ կառավարումից, երբ փոխվել է կառավարությունը:

Կգտնվե՞ն այլ խոշոր ընկերություններ, որոնք պատրաստ կլինեն կառավարման, նոր կառավարությանն օգնելու համար: Մամուլում տեղեկություններ են եղել, որ ԲԷՑ կառավարման մասով հավակնություն ունի Գագիկ Ծառուկյանը, իսկ գուցե նրա որեւէ շեյխ ընկեր: Ծառուկյանը դեռեւս 2017 թվականից հեռակա մրցակցում է Կարապետյանների հետ, այդ թվում ներդրումային միլիարդերի մասով հայտարարությունների համատեքստում: Ներկայում իրավիճակը նրա համար առավել նպաստավոր է, հաշվի առնելով այն, որ Ծառուկյանն աջակցել է թավշյա հեղափոխությանը, իսկ Կարապետյանները նույնիսկ դիմադրություն էին կազմակերպել եւ ընդհուպ փորձել էին Ռուսաստանին ներգրավել այդ հարցում:

Մի բան աներկբա է, եւ ոստիկանության բացահայտումն էլ հուշում է դրա մասին, թեեւ ոչ միայն բացահայտումը, այլ նաեւ ԲԷՑ պարտքերի ծավալը, որ այդ կարեւորագույն ենթակառուցվածքային ակտիվը, որը նաեւ այլ երկրների հետ էներգետիկ հաղորդակցության նաեւ քաղաքական կարեւոր ակտիվ է, ունի էֆեկտիվության արագ եւ կտրուկ բարձրացման անհրաժեշտություն:

Նյութի աղբյուր www.lragir.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 889 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: