Загрузка...
17:33
«Սահմանադրությունն ու Աժ ընտրությունը պատվերով համերգ չեն». Էդուարդ Շարմազանով

«Չեմ կարծում, որ այս Ազգային ժողովն այն Ազգային ժողովն է, որ չի կարող իրականացնել երկրի առջև ծառացած խնդիրները: ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: Պետք է լինի իրավական ու քաղաքական նպատակահարմարություն: Մի բան էլ ասեմ, Սահմանադրությունն ու Աժ ընտրությունը պատվերով համերգ չեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք հարգում ենք գործադիր իշխանության կարծիքը, բայց չենք լինելու կառավարության կցորդը, լինելու ենք կառավարության գործընկերն ու արհեստականորեն չենք խոչընդոտելու Փաշինյանի կառավարության աշխատանքները»,- հավելել է ՀՀԿ խոսնակը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծիք էր հայտնել, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կլինեն այս տարի:

 

 

Նյութի աղբյուր    http://kanaci.info/

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 283 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: