Загрузка...
14:30
Ռուսական լրատվամիջոցների անդրադարձը Փաշինյան-Պուտին հանդիպմանը

Սոչիում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հանդիպումը: Այդ հանդիպմանն անդրադարձել են նաև ռուսական լրատվամիջոցները:

Մասնավորապես, Vesti.ru-ն իր հոդվածում հատկապես առանձնացրել է Վլադիմիր Պուտինի խոսքի այն հատվածը, որտեղ վերջինս հույս է հայտնել, որ նոր կառավարության պայմաններում ևս Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները նույնքան դինամիկ կերպով կզարգանան, որքան նախկինում է եղել:

Ria.ru-ն մանրամասն անդրադարձել է հանդիպմանը՝ մեջբերելով երկու երկրների ղեկավարների խոսքերը: Կայքը, մեջբերով Փաշինյանի խոսքերը, գրում է. «Ես կարծում եմ, որ մեզանից ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը: Մենք նպատակադրված ենք նոր որակի վրա դնել հարաբերությունները թե՛ քաղաքական, թե՛ առևտրա-տնտեսական ոլորտներում»:

Այս հանդիպումը RBK-ի գլխավոր լուրերի թվում է, վերնագիրն էլ «Փաշինյանն ու Պուտինն անցկացրին առաջին հանդիպումը»: Այս լրատվամիջոցը ևս մանրամասն տեղեկություններ է հրապարակել հանդիպման մասին՝ մեջբերելով երկու երկրների ղեկավարների խոսքերն ու հետագա համագործակցության կարևորության մասին մեջբերումները:

Russia-Today լրատվամիջոցն անդրադառնալով հանդիպմանը` ներկայացրել է միայն ՌԴ նախագահի խոսքերը: «Ես ցանկանում եմ ձեզ հաջողություններ մաղթել վարչապետի պաշտոնում և հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կզարգանան այնպես, ինչպես եղել են մինչ այժմ»,- ասված է նրա խոսքում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/805810/ 
 

Загрузка...
Դիտումներ: 1560 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: