Загрузка...
20:35
Ռոբերտ Քոչարյանը կանչվել է հարցաքննության. գեներալ Միքայել Հարությունյանը` հետախուզման մեջ

 

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկություն է տարածել, որ Մարտի 1-ի գործով քննչական խումբը մեղադրանք է առաջադրել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին՝ սահմանադրական կարգը տապալելու, ապօրինի ռազմական դրություն հաստատելու, բանակը ներքին գործընթացների մեջ ներգրավելու համար:

Ուշագրավ է, որ գեներալ Միքայել Հարությունյանն առայժմ չի հայտաբերվել և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ակնհայտ է, որ այս լուրը լրջադարձային է Մարտի 1-ի գործում: Տասնամյա տեղապտույտից հետո գործը վերջապես ընթանում է բացահայտման ճանապարհով` լույս սփռելով Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման վերջին օրերի հրեշավոր իրադարձությունների վրա:

Կասկածից վեր է, որ Միքայել Հարությունյանը միանձնյա չէր կարող ապօրինի որոշումներ կայացնել, առավել ևս` բանակն օգտագործել խաղաղ ցուցարարների դեմ: Դրա համար, բացի այլ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից, նա չուներ անձնական և քաղաքական մոտիվացիաներ:

Անկասկած, Հարությունյանը կատարել է Ռոբերտ Քոչարյանի հրամանները և այդ մասին առաջիկայում հանգամանալից կպատմի նախաքննության մարմնին: Համենայն դեպս, գեներալը բավականին խելացի և փորձառու մարդ է` ուրիշի հրեշավոր հանցանքն իր վրա չվերցնելու համար:

Այսօր ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մարտի 1-ի գործով արդեն հարցաքննվել է պաշտպանության մեկ այլ նախկին նախարար` Սեյրան Օհանյանն, ով արյունոտ իրադարձությունների ժամանակ եղել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով հրավիրվել է հարցաքննության՝ Հատուկ քննչական ծառայություն: Տեղեկությունն իրավապահ այս կառույցը չի հերքում` չնայած Քոչարյանի գրասենյակի հավաստիացումներին, որ ծանուցագիր առայժմ չեն ստացել:

Մարտի 1-ի գործում այսօրվա բեկումնային շրջադարձից հետո

Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ձերբակալությունից հինգ րոպե պակաս ռեժիմում. ակնհայտ է, որ այդ օրերին բոլոր ուժային կառույցները, այդ թվում` բանակն ու Ներքին զորքերը կատարել են Ռոբերտ Քոչարյանի հրամանները` դառնալով արյունոտ ոճիրի մասնակիցներ: Եթե նախկինում Միքայել Հարությունյանը, Սեյրան Օհանյանը կամ Գրիգոր Գրիգորյանը չեն խոսել` վախենալով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հաշվեհարդարից, ապա հիմա նրանք անկաշկանդ տալու են Ռոբերտ Քոչարյանի անունը` բացահայտելով հանցագործության ողջ պատկերը:

Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը և դրա դատական գործընթացը դառնալու են ղարաբաղյան կլանի քսանամյա արյունոտ իշխանության իրավա-քաղաքական գնահատականը, դատավճիռը:

Խնդիրն ուշագրավ է այլ համատեքստում ևս: Ռոբերտ Քոչարյանը «Առաջին լրատվական»-ին դատի էր տվել հենց Մարտի 1-ին վերաբերող մի հրապարակման համար, որտեղ խոսվում էր այսօր տեղի ունեցած զարգացումների անխուսափելիության մասին: Հետաքրքիր է` այսօրվա իրադարձությունների ֆոնին իր հայցն ինչպես է մոտիվացնելու երկրորդ նախագահը` թեև խիստ կասկածում ենք, որ նա հնարավորություն կունենա դատարանում խոսել մեզ առնչվող հայցի մասին. մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին հետհեղափոխական Հայաստանում տեղի կունենա ամենաաղմկոտ ձերբակալությունը, որովհետև բոլոր փաստերը օբյեկտիվորեն խոսում են Ռոբերտ Քոչարյանի կատարած աննախադեպ ոճիրի մասին: Ամբողջ խնդիրն այն է, թե քանի հոգու իր հետ ճաղերի հետև կտանի Ռոբերտ Քոչարյանն` ամբողջացնելով հանցագործ պաշտոնյաների շրջանակը: Քրեաօլիգարխիայի համար ավարտվող օրը թերևս ամենադաժանն էր` իշխսնափոխությունից հետո: Հաշված ժամերի ընթացքում տարբեր քրեական գործերով վնասազերծվեցին հակահեղափոխության ռևանշի մի քանի կենտրոններ:

Նյութի աղբյուր  http://www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 384 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: