Загрузка...
18:38
Ռոբերտ Քոչարյանը 23 միլիոն դրամի դիմաց կարող է ազատ արձակվել

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն առաջարկում են վերացնել վերջինիս նկատմամբ կալանքը կամ կիրառել գրավ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 4-ին Ազատության եթերում հայտարարել է Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը:

Ալումյանի խոսքերով, գրավի չափը կորոշի դատարանը, եթե Քոչարյանը հնարավորություն չի ունենա այն վճարելու, չի վճարի և կմնա կալանքի տակ. «Առաջին ատյանի դատարանը կալանավորելու որոշում էր կայացրել՝ որպես հիմք ընդունելով այն, որ Քոչարյանը կարող է թաքնվել քննությունից, կամ քննությանը խոչընդոտել: Քննությունից թաքնվելու մտադրություն նա ի սկզբանե չի ունեցել, չունի նաև հիմա»:

Ինչ վերաբերում է քննությանը խոչընդոտելու հավանականությանը, Ալումյանի խոսքերով, դատարանն ասում է՝ նա կարող է խոչընդոտել քննության, որովհտեև ունի մեծ կապեր, սակայն քննիչը պետք է հիմնավորի, որ այդպիսի հավանականություն կա, ինչը չի արել:

Բացի դրանից, Ալումյանի պնդմամբ, օրենքով, եթե կա ավելի մեղմ խափանման միջոց, որը կարող է բացառել անձի կողմից քննության վրա ազդելը կամ քննությունից թաքնվելը, պետք է կիրառվի այդ միջոցը: Խոսքը մասնավորապես գրավի և անձնական երաշխավորության մասին է: Իսկ նման երաշխավարություն 46 պատգամավոր ներկայացրել է, և այդ պատգամավորներից յուրաքանչյուրը պետք է վճարի 500 հազարական դրամ:

Նյութի աղբյուր analitik.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1825 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: