Загрузка...
14:02
Քրեական հեղինակությունները հանդիպե՞լ են Փաշինյանին

Երբ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց շատերի համար հասկանալի դարձավ, որ առաջիկայում ՀՀԿ-ն գործադիրում կորցնելու է իր դիրքերը ու չեղարկվելու են նախկին պայամանվորվածությունները ՀՀԿ-ական իշխանության հետ:

Այս իրողությունից ելնելով, հենց այդ օրվանից տարբեր խմբեր և անհատներ փորձել են հանդիպումներ ունենալ վարչապետի ամենահավանական թեկնածու, հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ:

Politik.am-ին հասած տեղեկությունների համաձայն, այդ օրերին, Մարիոթ հյուրանոցում Փաշինյանին մոտեցել են նաև քրեական աշխարհի ներկայացուցիչներ, որոնք փորձել են ամենայն հավանականությամբ որոշակի պայամանավորվածություններ ձեռք բերել:

Մեր աղբյուրը սակայն նկատում է, որ հանդիպումը բավական կարճ է տևել ու Փաշինյանը կարծես չի արդարացրել քրեականների հույսերը:

Տեղեկատվությունը ճշտելու համար Politik.am-ը դեռևս մայիսի 11-ին գրավոր հարցում էր ուղարկել «Իմ քայլը» շարժման մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանին, ով այսօր արդեն զբաղեցնում է  փոխվարչապետի պաշտոն: Ավինյանը մեր հարցումից րոպեներ անց հեռախոսազանգի միջոցով ասաց, որ չի եղել նման հանդիպում: Մենք առաջարկեցինք հերքումը այնուամենայնիվ ներկայացնել գրավոր, ինչը խոստացավ անել խոսնակը, սակայն մինչ այսօր մեր գրավոր հարցմանը չենք ստացել պատասխան:

նյութի աղբյուր http://politik.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1014 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: