Загрузка...
22:30
Քոչարյանը սկսեց

 

Այսօր քաղաքացիների մի խումբ տապալել է Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը: Քոչարյանի գրասենյակը դրանում մեղադրել է կառավարությանը, ասելով, թե վախեցել են Քոչարյանի խոսելուց:

Թե ինչ պետք է ասեր Քոչարյանը, որ կառավարությունն էլ վախենար՝ դժվար է ասել: Համենայնդեպս, կան բազմաթիվ այլ ձեւաչափեր եւ միջոցներ խոսքը տեղ հասցնելու համար: Առավել եւս, որ հաշվի առնելով Քոչարյանի հանդեպ հանրային վերաբերմունքը, նրա խոսելաոճը, մամուլի ասուլիսն, այն էլ անմիջապես կալանքից ազատվելուց հետո, լավագույն ձեւաչափը չէր:

Իրականում Քոչարյանն իր ասելիքն արդեն ասել է, այն է՝ որ տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվել մարտի 1-2-ին: Այս տասը տարվա մեջ նա գոնե ձեւի համար ոչ մի անգամ ցավակցություն չի հայտնել 10 զոհերի հարազատներին, ափսոսանք չի հայտնել 10 մարդու մահվան համար: Իսկ դա արդեն շատ բանի մասին է վկայում:

Մամուլի ասուլիսը տապալած քաղաքացիները հայտարարել են, որ չեն ցանկացել թույլ տալ Քոչարյանին՝ հերթական անգամ ծաղրել հանրությանը, ասելով նաեւ, որ պետությունն իր արդարադատությունն է իրացնում, իսկ քաղաքացիները հետայսու իրենց արդարադատությունն են իրացնելու: Նրանք հայտարարել են նաեւ, որ ամենուր «հալածելու» են նրան, տապալելով նրա հանրային միջոցառումները:

Պատասխանը Քոչարյանի գրասենյակի տիպիկ հայտարարությունն էր: Եվ վարչապետի Բաղրամյան 26-ում գտնվող նստավայրի առջեւ Քոչարյանի կողմնակիցների բողոքի ակցիան, որի ժամանակ մասնակիցները ծաղրել ու սպառնացել են Նիկոլ Փաշինյանին, հայտարարելով, որ եթե իրենց պաշտպանյալի հանդեպ արդար դատավարություն չլինի, իրենք հեղափոխություն են անելու:

Այսպիսով, Քոչարյանը սկսեց «հակահեղափոխությունը», ինքզինքը ներկայացնելով որպես քաղաքական հալածյալ: Նրա մոտիվացիան բավական պարզ է, միեւնույն ժամանակ, նոր իշխանությանը հաջողվեց 10 տարվա ստվերից նրան հանել հրապարակային քաղաքականության դաշտ, որտեղ նրան բարդ ժամանակներ ու իրավիճակներ են սպասվում:

Այս ֆոնին, արժե նշել, որ նրա օրոք բոլոր համապետական ընտրություններից հետո արյունահեղություն է եղել:

Նյութի աղբյուր www.lragir.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 364 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: