Загрузка...
15:47
Քոչարյանը քնաբեր էր խմել ու քնել, որոշեցինք չարթնացնել

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու համար հիմքեր չկան,  այսօր հրավիրած ասուլիսում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը:

«Առեղծվածային  բաներ տեսանք, տեսանք, որ մարդիկ տգետ են, չեն հասկանում ինչ են անում: Քննչական ապարատ մենք չունենք Հայաստանում, սպանվել է, մահացել է այդ ապարատը»,- ասաց փաստաբանը: Նա նշեց, որ որպես հիմնավոր կասկած՝ բերվում է մի հանգամանք, որ Y-ը դեպքերից 10 տարի հետո այս օրերին ցուցմունք է տալիս, որ իրեն X-ը՝ ինչ-որ մեկը պատմել է, որ այսինչ ժամանակ կրակոցներ են եղել:

“Քննիչի գրածն է, հիմնավոր կասկածների շարքում այդ ցուցմունքն է, գրված է այդ մարդու ազգանունը: Գոնե քննիչը փորձեր հարցադրումներով պարզել, թե ով է այդ մարդը: Բայց Y-ի ցուցմունքը որպես Քոչարյանի հանցանքը հիմնավորող հանգամանք է համարվել, դրանով հիմնավորվում է, որ Քոչարյանը տապալել է սահմանադրական կարգը: Դե արի ու դիմացիր”,- ասաց փաստաբանը:

Դատարանը գրավը որպես խափանման միջոց չի կիրառել, իսկ դրա համար մի շարք հիմքեր են եղել, որոնցից մեկն այն է, որ Քոչարյանը կարող է թաքնվել քննությունից: Այնինչ, փաստաբանն ասաց, որ քննիչը կարող էր արգելանք դնել Քոչարյանի՝ երկրից մեկնելու վրա:

“Շատ հանգամանքներ, որոնք վկայում են, որ Ռոբերտ Քոչարյանին արդարացնող փաստեր կան գործում, չի ներկայացվում մեզ: Մենք ասացինք, որ եթե դուք մեզ տալիս եք նյութեր, որոնք դատապարտում են Քոչարյանին, ուրեմն պարտավոր եք նաև տալ նյութեր, որոնք արդարացնում են նրան, որպեսզի մենք կառուցենք մեր պաշտպանական մարտավարությունը, բայց սա չարվեց: Կարծես այդ ժամանակ դատավորի ականջները փակվել էին”,- նշեց նա՝ հավելելով, որ այս աստիճանի իրավական անգրագիտության չէր հանդիպել իր պրակտիկայում:

Ըստ փաստաբանի՝ եթե 5 կամ 10 տարի հետո սա շարունակվեց, վիճակն ավելի է  վատանալու: Պետք է պատրաստել գրագետ քննիչներ: Եթե դա չարվի, ցանկացած անձի կարող են մեղադրանք առաջադրել ու կալանավորել:

“Կգա մեկ ուրիշ ղեկավար, եթե այսպես շարունակվեց, տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ երեկ ու առաջին օրը”,- նշեց փաստաբանը:

Ռուբեն Սահակյանն ասաց, որ երբ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր ՀՔԾ հարցաքննվելու՝ որպես վկա, իրենք պատրաստվել էին մանրամասն ցուցմունք տալուն: Բայց, երբ տեղում տեղեկացել են, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, նա հրաժարվել է մանրամասն ցուցմունք տալուց:

«Սենյակում գտնվում էին մարդիկ, քննիչներ, որոնք մեկից ավելին էին: Նրանցից մեկը վերցրեց Քոչարյանի փոքրիկ ցուցմունքը, որի բովանդակությունը չեմ բացում, և դուրս եկավ սենյակից: Մի քանի րոպեից վերադարձավ և բերեց որոշում՝ խափանման միջոց կալանավորում ընտրելու միջնոդրության մասին: Մտածում էի, որ տեղում կձերբակալեն: Ասացին՝ սա տրցակը, 136 էջից բաղկացած, սա որոշումը, ազատ եք: Դուրս եկանք, իմ կարծիքս փոխանցեցի պարոն Քոչարյանին, որ հավանաբար վաղը նիստը կնշանակվի: Ժամը 21:35-ին ինձ հանձնվեց ծանուցագիր՝ ներկայանալ դատարան, որովհետև նիստը նշանակված էր նույն օրը 22:00-ին: Մտավախություն ունենալով, որ կարող են առանց մեզ սկսել նիստը, գնացի դատարան, պարզվեց, որ պարոն Քոչարյանին ծանուցագիր չէր հանձնվել: Քանի որ լարված վիճակ էր, նա 25-ի լույս 26-ի գիշերն էր վերադարձել Հունաստանից, հոգնած էր, գնացել քնաբեր հաբ էր խմել ու քնել: Հետրաբար, ծանուցագիրը նրան չէր հասել: Նիստն սկսվելուց առաջ մենք անմիջապես դատարանին խնդրեցինք, որպեսզի մեզ տրամադրեր բավարար ժամանակ՝ պատրաստվելու միջնորդության քննարկմանը, տիրապետելու նյութերին”,- մանրամասնեց փաստաբանը:

Որոշվել էր դատական նիստը հետաձգել հաջորդ օրը, բայց նախքան հետաձգելը, փաստաբանի խոսքով, հետաքրքիր դեպք տեղի ունեցավ: «Հանկարծ ժամը 01:30-ին քննչական խումբը բերեց որոշում՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Արդեն հապճեպ որոշեցին կալանավորել: Մենք կարող էինք գնալ, արթնացնել Քոչարյանին, որ հանկարծ չկալանավորեն, բերել դահլիճ: Որոշեցինք չանել այդ բանը, չարթնացրեցինք, թող կալանավորեին, բայց չկալանավորեցին: Առավոտյան Քոչարյանը եկավ նիստին »,- նշեց նա:

Դատական նիստի ընթացքում առաջինը Քոչարյանն է ելույթ ունեցել, ըստ փաստաբանի, դա բավական հուզիչ ելույթ էր: Նա մանրամասներ չհայտնեց Քոչարյանի ելույթի բովանդակության մասին, ասաց, որ գաղտնիք է: Նա նշեց, որ փաստաբանները դատարանին ասել են՝ չկա գեթ մեկ հիմնավոր կասկած, իսկ այդ դեպքում և ՀՀ Վճռաբեկ դատարանը, և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անելիք ունեն:

Ռուբեն Սահակյանը նշեց, որ թավշա հեղափոխությունից փաստաբանները մեծ հույսեր ունեին, որ ինչ-որ բան փոխվում է երկրում, հեշտ կլինի աշխատել: “Արդեն համոզված եմ, որ նման հույս ունենալ չի լինի, եթե պարոն վարչապետը ձեռքը չխփի սեղանին, չասի՝ էս ինչ եք անում, ես եկել եմ, որ ժողովուրդն ինձ հավատա, ինչո՞ւ եք թիկունքից դանակով հարվածում”,- նշեց Սահակյանը:

Նրա խոսքով՝ դատավորին պետք է հարցադրում անել՝ ինչո՞ւ է նման ապօրինի որոշում կայացնում, գուցե նա հրաժարական տա, և երկիրը մաքրվի նման դատավորներից:
Ըստ Սահակյանի՝ իրենց համար պարզ էր, որ սա պավեր է, որը պետք է կատարվի: Թե ում կողմից է պատվերը, դժվարանում է բարձրաձայն ասել: “Մեղավորները գտնվում են Գլխավոր դատախազությունում, Հատուկ քննչական ծառայությունում, կան էլի մողավորներ: Նրանք են չհյասկացողներ, չկողմնորոշվողներ, արդարադատությունը յուրովի ընկալողներ”, ասաց նա:

 

 

 

nyuti axbyur http://www.armcomment.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 34 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: