Загрузка...
18:51
Քոչարյանը ձգտո՞ւմ է վարչապետության․ լուրջ սպառնալիք հեղափոխությանը

 

 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման հարցով ստորագրահավաքին միացել է նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Այս պահին ստորագրահավաքին միացած պատգամավորների թիվը 46-ն է՝ 42-ը ՀՀԿ-ական, 3-ը՝ ՀՅԴ-ական և 1-ը՝ «Ծառուկյան» խմբակցությունից

Այս տեղեկատվությունն ուշագրավ է երկու հարթության վրա։ Նախ՝ Քոչարյանի թիմը շարունակում է հետևողական ճնշում գործադրել «Ծառուկյան» խմբակցության վրա, ինչի արդյունքում էլ Իշխան Զաքարյանն այսօր միացել է պատգամավորների երաշխավորություններին։ Իհարկե, Զաքարյանը մեկ տարուց ավելի է՝ գրեթե կապ չունի ԲՀԿ-ի հետ, սակայն ադեկվատ չի լինի, եթե պնդենք, որ Քոչարյանի բասկետբոլային կոլեգան որևէ ազդեցություն չունի կուսակցության ներսում։ Չմոռանանք, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո հենց նա էր կազմակերպել, այսպես կոչված, «մանդատային բունտը» Գագիկ Ծատուկյանի դեմ, ու փորձը ցույց տվեց, որ կարողանում է վերահսկել խմբակցության առնվազն վեց-յոթ անդամի վարքագիծ։ Չկա որևէ երաշխիք, որ Քոչարյանի «ինտերվենցիան» ԲՀԿ-ում կվերջանա միայն Զաքարյանով․ ճիշտ հակառակը՝ նա միայն սկիզբն է, այսպես կոչված՝ այլընտրանքային, քոչարյանական բևեռի խորհրդանիշը ԲՀԿ-ում։

«Ծառուկյան» խմբակցությունն ամենևին էլ միատարր չէ, ու առաջիկա օրերին, թերևս, ականատես լինենք, թե ինչպես են հակահեղափոխության ճամբարին ինտեգրվում այս թիմի այլ անդամներ՝ կասկածի տակ դնելով Գագիկ Ծառուկյանի հեղինակությունն ու կշիռը։ Մեկին շանտաժ կանեն կոմպրոմանտով, մյուսին՝ կգնեն մեծ փողերով․ Քոչարյանի թիմը կանգ չի առնում ոչ մի միջոցի առաջ։ Պատկերացրեք՝ 2008-ի մարտի 1-ի դեպքերից անցել է տաս տարի, սակայն Սահմանադրական դատարանի նախկին անդամ, ՆԳ նախկին նախարար, ԱԱԾ նախկին պետ, գեներալ Վալերի Պողոսյանի մոտ դեռևս չի հաղթահարվել վախը։ Դա մարդկային զգացում է, թուլություն, միևնույն ժամանակ՝ ինքնապաշտպանության բնազդ, որովհետև պաշտոնաթող դատավորն ու գեներալը մոտիկից գիտի Քոչարյանի համակարգի հրեշավոր բնույթը և չի ուզում կասկածի տակ դնել իր, ընտանիքի անվտանգությունը։ «Էդ քննչական վարչությունը, որ իմ ազգանունը հրապարակել է, իմ անվտանգության մասին մտածե՞լ է, թե՞ ես էլ իրենց համար միջոց եմ, ոչ թե մարդ»,-հուսահատ տոնով լրագրողներին ասել է Պողոսյանը։

Նույնիսկ բանտում Քոչարյանը շարունակում է մնալ արյան ու քինախնդրության, դեսպոտիզմի և ահաբեկչության խորհրդանիշ՝ ազդելով նախկին ու ներկա պաշտոնյաների վարքագծի վրա։ Սա լուրջ ահազանգ է հեղափոխությանը․ անկասկած՝ Քոչարյանի ազդեցության ռեսուրսը չի սահմանափակվում 46 պատգամավորով ու պատեհ առիթի դեպքում այդ թիվը կարող է հատել խորհրդարանական մեծամասնության սահմանը։ Այս մտավախությունը պատահական չենք հնչեցնում, որովհետև հաջորդ տարվա գարնանը Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններ պետք է նախաձեռնի՝ ըստ էության արհեստական խորհրդարանական ճգնաժամ հրահրելով, այսինքն՝ հրաժարական ներկայացնելով, ինչից հետո խորհրդարանը երկու անգամ չպետք է կարողանա ընտրել նոր վարչապետ ու օրենքի ուժով արձակվի։

Ո՞րն է երաշխիքը, որ հաջորդ գարնանը Քոչարյանը չի ունենա 53 պատգամավորի աջակցություն և Փաշինյանի հրաժարականից հետո չի առաջադրվի վարչապետի պաշտնում՝ այսպիսով հասնելով խորհրդարանական արտահերթ ընտրությունների վիժեցմանն ու հակահեղափոխական ռևանշին։ Չկա որևէ երաշխիք, որովհետև շատ դժվար է կանխատեսել, թե ինչքան ժամանակ երկիրը կգտնվի հեղափոխական էյֆորիայի ռեժիմում, մանավանդ որ առջևում ձմեռ է, որն ավանդաբար լրացուցիչ դժգոհություններ է ծնում հասարակության մոտ՝ կապված ամանորյա ծախսերի ու կոմունալ ծառայությունների բարձր սակագների հետ։ Չգիտենք նաև, թե ինչ «անակնկալներ» կարող է մատուցել նաև Ռուսաստանը՝ հատկապես եթե զգա հակահեղափոխական ռևանշի իրական լինելը։

Մեր հնչեցրած ահազանգն ամենևին էլ անտեղին չէ, եթե նկատի ունենանք, որ կառավարության շատ քայլեր, ցավոք սրտի, չեն նպաստում հասարակության կոնսոլիդացիային ու թերևս հարկ է լրջորեն մտածել ԱԺ արտահերթ ընտրությունները հնարավորինս արագ անցկացնելու մասին՝ Քոչարյանի մանևրի հնարավորությունը սահմանափակելու, ռևանշի վտանգները չեզոքացնելու նպատակով։

 

 

nyuti axbyur   http://www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 429 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: