Загрузка...
12:33
Քոչարյանն այլևս ոչ մեկին պետք չէ. սա իր վերջին և անփառունակ օգտագործումն է

«Առաջին լրատվական»–ի զրուցակիցը Պահպանողականկուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանն է։

Պարոն Հայրապետյանդատարանը երկրորդ նախագահ ՌոբերտՔոչարյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Ինչպե՞ս այդփաստը կազդի երկրի ներքաղաքական կյանքի և զարգացումներիվրա։

-Երկրի ներքաղաքական կյանքի վրա դա ոչ մի կերպ չի ազդի, եթե դա որպես պատրվակ օգտագործելով՝ ռուսական կողմը չփորձի իր զանազան «քաղաքական» գործակալների միջոցով այստեղ խնդիրներ լուծել: Խնդիրն ամենևին ներքաղաքականի կտրվածքում չէ, այլ աշխարհաքաղաքական, որին կամա թե ակամա մասնակից լինելու պարտադրանքի առջև ենք: Իսկ հանրային կյանքում կալանավորումը միայն դրական ազդեցություն կունենա, քանի որ կավելացնի ապագայի հանդեպ քաղաքացիների հույսի պաշարը, որ ակումուլացվում է ապրիլյան իրադարձություններից ի վեր:

Հետխորհրդային տարածքում առաջին անգամն էորկալանավորվում է մի անձորը մտերիմ է եղել ՌԴ նախագահՎլադիմիր Պուտինին։ Երբևէ չի եղել դեպքոր Պուտինի մտերիմըհամարվող անձը պատիժ կրի՝ ԱկաևԲակիևՅանուկովիչ։ ՆրանցՊուտինը աջակցել էիսկ Քոչարյանինթերևսչի կարողանում։Ինչպե՞ս Քոչարյանի կալանավորումը կազդի հայռուսականհարաբերությունների վրա։

-Ավտորիտար առաջնորդների համար մտերմությունը քաղաքական կատեգորիա չէ. այնպես որ Պուտինը Քոչարյանին ոչ թե աջակցելու, այլ նրան որպես գործիք օգտագործելու տրամաբանության մեջ է եղել և է: Այսինքն՝ չկարողանալու խնդիր չկա: Ի տարբերություն յանուկովիչների, որոնց համար ինչ-որ մի պահի եկավ «Մավրն արեց իր գործը, Մավրն անելիք չունի այլևս» տրամաբանության ժամանակը, Քոչարյանին գուցե դեռ մի վերջին սև գործ էլ է վերապահված: Միշտ էլ այդպես է եղել. այդ գավառամիտ քոչարյաններին կարող է թվալ, թե իրենք մտերիմ են այս կամ այն ավտորիտար առաջնորդի հետ, իսկ իրականում ի սկզբանե նրանք եղել են սեփական ժողովրդի դեմ հանցագործության գործիք: Գուցե Քոչարյանի օրինակը դաս լինի և մեզ դուրս բերի հազարամյա իռացիոնալ քաղաքական զգացողության ճիրաններից, ու վերջապես արժեքները արդյունավետ դասդասենք՝ հասկանալով, որ անանց արժեքը սեփական երկիրն է՝ իր քաղաքացիներով. վերջապես ասենք՝ «Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա»: Քոչարյանի կալանավորումը չի կարող դուրս լինել ռուսական ծրագրից, ուստի հայ-ռուսական հարաբերությունների վրա ոչ մի իրական ազդեցություն ունենալ չի կարող: Ավելին՝ թե՛ դա, թե՛ առավել ևս ամենաբացասական համարումն ունեցող Խաչատուրովի հանգամանքը կծառայեցվի ռուսական ծրագրի իրականացմանը, որը շատ նման է լինելու 1921թ.-ի իրավիճակին, երբ հայկական կողմը՝ դաշնակցական կամ կոմունիստական, հեռացվեց մեր իսկ ճակատագիրը որոշող ռուս-թուրքական պայմանագրին մասնակցությունից: Այստեղ մեծ իմաստնություն կպահանջվի պարոն Վարչապետից, որպեսզի հերթական անգամ խայծը չկլլենք ու տանուլ չտանք:

Շատերը նշում ենթե Քոչարյանի կալանավորումը նախադեպ էարձանագրվում էթե անձըորն իր ամբողջ պաշտոնավարմանշրջանում աշխատել է ոչ թե իր երկրիայլ Ռուսաստանի շահի համարայսօր աջակցություն չի ստանում ՌԴից։

-Եթե Ռուսաստանը Հայաստանի դեմ սև գործ անելու համար կունենա պարոն Քոչարյանի կարիքը, ապա կաջակցի: Բայց, ամենայն հավանականությամբ, նա այլևս ոչ մեկին պետք չէ. սա իր վերջին և անփառունակ օգտագործումն է:

Ի՞նչ կարող է խոսել Քոչարյանը Մարտի 1-ից բացի և ինչբացահայտումներ կարող է անել։

-Դա քննության ուղղորդումից է կախված, իսկ թե ավելի կարևորը՝ քննության ուղղորդումը, ումից է կախված, այլ թեմա կարող է լինել:

Հնարավո՞ր էարդյոքոր Քոչարյանի կալանավորումն առիթ դառնահակահեղափոխական ուժերի միավորմանգործող կառավարությանդեմ ինչինչ գործողություններ սանձազերծելու համար։ Ի՞նչիրավական հետևանքներ կարող է դա առաջացնելի՞նչ ռիսկեր կարողեն առաջացնել հեղափոխության համար։

-Ո՛չ, չի կարող: Ում Դուք անվանում եք հակահեղափոխական ուժեր, միագիծ կախված են իրենց ռուսական տերերից. եթե դրանք գործելու հրահանգ ստանան, ապա կսկսեն, իսկ եթե ոչ, ապա՝ ոչ. արյուներախին նրանք պակաս չեն ատում, քան ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի:

 

 

nyuti axbyur http://www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 144 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: