Загрузка...
18:51
Քոչարյանի թիմը փնտրում է «Բերիային», իսկ նա բանտում է․․․

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է ապօրինի, քրեական գործը, որը սարքվել է նրա դեմ ապօրինի է, կապ չունի ՀՀ օրենքների հետ: Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը․ այսօր հայտարարել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ նրա փաստաբանների մասնակցությամբ տեղի ունեցած մամուլի ասուլիսում։ Սողոմոնյանը կարծում է, թե իր ղեկավարի հանդեպ իրականացվում է քաղաքական և անձնական հաշվեհարդար, իհարկե՝ չմանրամասնելով, թե ո՞ւմ կողմից և ինչի՞ համար։ Որպես կանոն, առանց հասցեականության նման լուրջ հայտարարություն հնչեցնելով՝ առնվազն թուլացվում է դրա քաղաքական նշանակությունը։

 

Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հռետորական հարց է տվել՝ ո՞վ է տասը տարի շարունակ Ռոբերտ Քոչարյանի մեղավորության մասին կեղծիք տարածել: «Սրանք հանրահայտ փաստեր են: Մեզ մնում է պարզել՝ Բերիան ով է, մենք իրեն գտնելու ենք, նա պատժվելու է: Սա Հայաստանն է, այստեղ իրավական «բեսպրեդել» չի լինելու: Պաշտոնաթող նախագահի նկատմամբ անձնական ու քաղաքական հաշվեհարդար անելը չի անցնելու: Նախագահն ազատ է արձակվելու, իրեն ապօրինի հետապնդողները պատժվելու են»,- ասել է գրասենյակի Սողոմոնյանը:

Միանգամից արձանագրենք, որ Քոչարյանի գրասենյակի, այսպես կոչված, ընդդիմադիր բեմելը ստացվել է և, ըստ ամենայնի, առաջիկա շաբաթներին հենց այս հասցեն է նույնանալու հակահեղափոխության ռևանշի հետ։ Ակնհայտ է, որ Քոչարյանի գրասենյակը մագնիսի դեր է կատարելու բոլոր այն ուժերի, մարդկանց համար, որոնք դեմ են հեղափոխությանը կամ դրա հետևանքով կորցրել են իրենց կոմֆորտը։

Իշխանության կարգավիճակում Քոչարյանի և նրա գրասենյակի քաղաքականությունը կառուցված էր բացառապես կեղծիքի ու ահաբեկչության վրա։ Դատելով այսօրվա ասուլիսից՝ քաղաքական կարգավիճակի փոփոխությունն որևէ կերպ չի ազդել երկրորդ նախագահի գրասենյանկի գործունեության բովանդակության վրա։

Սողոմոնյանը կեղծում է, երբ ասում է, թե Քոչարյանի մեղավորության մասին տաս տարի շարունակ կեղծիք է տարածվել։ Ընդ որում՝ կեղծում է թե բովանդակային հարթության վրա և թե՝ ժամանակային։ Հասարակությունը ոչ թե տաս, այլ՝ քսան տարի, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանի գալուց անմիջապես հետո, նրանից, ապա նաև՝ նրա ժառանգորդից պահանջել է օրինականության և արդարության վերականգնում։ Օրինակ՝ 1998-ին Հայաստանի հասարակության ակտիվ հաստվածը պահանջում էր այն իրավական հիմքերը, որ Քոչարյանին թույլ են տալիս առաջադրվել նախագահի թեկնածու։ Մարդիկ միամտաբար կարծում էին, թե այդ հիմքերը կտեսնեն, բայց նման բան տեղի չունեցավ, իսկ ընդամենը մեկ տարի անց բանտում, իսկապես շինծու քրեական գործի հետևանքով, հայտնվեց Քոչարյանի լեգիտիմությունը կասկածի տակ դնող Աշոտ Բլեյանը։ Ահա, թե որն է քաղաքական կամ անձնական հաշվեհարդարը։

Կամ՝ մարդիկ պահանջում էին, որ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես պետության ղեկավար, երաշխավորի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության բացահայտումը, սակայն դա անելու փոխարեն՝ երկրորդ նախագահը բանտեր էր ուղարկում ակտիվ պահանջատերերին։ Հռետորական հարց՝ Քոչարյանը Նաիրի Հունանյանի՞, թե՞ հասարակության դաշնակիցն էր։

Մեկ այլ դեպքում մարդիկ պահանջում էին, որ Ռոբերտ Քոչարյանը պատժի իր թիկնապահին, որը՝ «Բարև Ռոբ» ասելու համար, խոշտանգելով սպանել էր մի քաղաքացու։ Քոչարյանի թիկնապահը նույնիսկ մեկ օր չնստեց, փոխարենը՝ երկրորդ նախագահը մոտավորապես հայտարարեց, թե Պողոս Պողոսյանը դեռ թող գոհ լինի, որ մահացել է, այլապես․․․ Դարձյալ հռետորական հարց՝ հիմա ո՞րն է իրավական «բեսպրեդելը»․ Քոչարյանի ասա՞ծը, թե՞ նրան օրենքի տառին համապատասխան կալանավորելը։ Էլ չենք ասում այն մասին, որ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն այսօր շարունակ սպառնում էր պատժել մարդկանց։

Հասարակությունը բացարձակապես մեղք չունի, որ տասը տարի շարունակ պահանջել է Մարտի 1-ի ոճրագործության բացահայտումը, իսկ այդ պահանջի թիրախի դերում Ռոբերտ Քոչարյանը «հայտնաբերել» է իրեն։ Ի վերջո, հասարակությունը մեղավոր չէ, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունն ու արյունն այդքան ասոցացված, նույնացված են։

Զուր է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը զբաղված «Բերիայի» հայտնաբերմամբ, հատկապես՝ դա այն «պատվանուններից» մեկն էր, որով հասարակությունը «մեծարում» էր Քոչարյանին։ Փնտրտուքի փոխարեն՝ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը կարող է մեկուսարան գնալ՝ իր շեֆի հետ տեսակցության։

 

 

nyuti axbyur http://www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 145 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: