Загрузка...
23:32
Քոչարյանի առաջին «զոհերը». Խորհրդավոր մատնիչը

 

Առաջին զոհն անկասկած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ռոբերտի Ազարյանն է, ով Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ աշխատել է նախագահի աշխատակազմում: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ պարսավանքի ու բարոյական ճնշման կենթարկվի այս դատավորը:

Իր հերթին, վարչապետը բազմիցս հայտարարել է, որ դատավորներին հետայսու հրահանգներ չեն իջեցվելու, եւ նրանք պատասխանատու են միայն իրենց կայացրած որոշումների համար: ՀՔԾ-ն արդեն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ որոշումն ապօրինի է, եւ դատարանը դուրս է եկել իր լիազորության շրջանակից:

Հաջորդը «Բերիան» է, ում Քոչարյանի խոսնակը խոստացել է գտնել ու պատժել: «Ո՞վ է 10 տարի շարունակ կեղծիք տարածել Քոչարյանի, այսպես կոչված, մեղավորության մասին: Ովքե՞ր են դա արել, միթե ձեզ հայտնի չէ: Մեզ մնում է պարզել՝ Բերիան ով է, և ես վստահեցնում եմ՝ այդ Բերիային գտնելու ենք, նա պատժվելու է», հուլիսի 28-ին հայտարարել էր Վիկտոր Սողոմոնյանը:

Կալանքից ազատվելով, Քոչարյանը օգոստոսի 14-ին մամուլի ասուլիս է տալու: Ենթադրվում է, որ խոսք կգնա նաեւ «Բերիայի» մասին: Եթե Քոչարյանը հայտարարում է իր անմեղության մասին, ապա անպայման պետք է գտնեն մատնիչին:

Դատելով Քոչարյանի, նրա պաշտպանների հայտարարություններից, փաստացի եղել է մի գաղտնիք, որի մասին տեղյակ է եղել մարդկանց խիստ փոքր շրջանակ: Ըստ այդմ, եղել է նաեւ որոշակի պայմանավորվածություն կամ լռության ուխտ գաղտնիքի ու դրանից բխող գործողությունների վերաբերյալ: Արդյոք խախտվել է այդ ուխտը:

Կխոսի՞ Քոչարյանը դրա մասին: Ո՞վ է մատնիչը, ինչի՞ մասին է խոսքը՝ 10 սպանությունների՞: Դա նախազգուշակա՞ն, թե խորհրդանշական հայտարարություն էր:

Նյութի աղբյուր www.lragir.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 364 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: