Загрузка...
21:27
Քոչարյանի առաջին ազդեցությունը

 

Խորհրդարանի «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում: Այդ մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Պատգամավորն ավելի վաղ բացատրել էր, որ դիմում է ներկայացնում առողջական խնդիրներով պայմանավորված: Բայց մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ Վարդան Բոստանջյանին դիմում գրելու հորդոր է հղել Գագիկ Ծառուկյանը, իսկ պատճառը եղել է այն, որ պատգամավորը Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ հարցազրույցում ասել է, թե կալանքը գուցե շտապողական քայլ էր, և կարելի էր չկալանավորել երկրորդ նախագահին:

Բանն այն է, որ «Ծառուկյան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առայժմ գերադասում է Քոչարյանի շուրջ տեղի ունեցողին նայել զուտ իրավական չեզոքության դիրքերից: Կուսակցությունն առանձին հայտարարություն չի արել, խմբակցությունը նույնպես, իսկ առանձին ներկայացուցիչներն էլ ասել են, որ գործընթացը իրավական տիրույթում է և չեն ուզում շտապել գնահատականի հարցում: Վարդան Բոստանջյանը, փաստորեն, ասել էր այլ բան, նա դե ֆակտո սխալ էր համարել կալանավորելը, և հետևել է Գագիկ Ծառուկյանի հորդորը, ինչը նշանակում է, որ կուսակցության համար հարցը խիստ սկզբունքային է և տեղի է ունեցել դրա խախտում, հակառակ դեպքում հազիվ թե Վարդան Բոստանջյանին հրաժարական հորդորեին ընդամենը տարակարծության համար:

Ինչու է «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդի համար հարցը սկզբունքային: Մենք ավելի վաղ դիտարկել ենք այն հանգամանքները, որոնք Գագիկ Ծառուկյանին զերծ են պահում Քոչարյանին աջակցելու քայլերից: Իսկ հանգամանքները շատ են, որոնք թե՛ բարոյական դաշտում են՝ երբ Քոչարյանն ինքը 2015 թվականի փետրվարին չաջակցեց Գագիկ Ծառուկյանին, թե՛ քաղաքական՝ Գագիկ Ծառուկյանի համար Քոչարյանին աջակցությունը կարող է արժենալ հանրային համապատասխան վերաբերմունք, ինչը կուսակցության վարկանիշը կարող է իջեցնել այնքան, որ թե՛ խորհրդարանի, թե՛ անգամ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում Ծառուկյանը չի կարող հավակնել Նիկոլ Փաշինյանի հետ շատ թե քիչ լուրջ մրցակցության: Ըստ այդմ էլ հետևել է բավականին կոշտ արձագանքը Վարդան Բոստանջյանի հարցազրույցին: Ավելին, չի բացառվում նաև, որ խնդիրը ոչ միայն սկզբունքի խախտումն է, այլ նաև այսպես ասած՝ կայացրած դե ֆակտո որոշման:

Փաստորեն, Վարդան Բոստանջյանի պատգամավորական մանդատը վայր դնելու հանգամանքը Ռոբերտ Քոչարյանի առաջին ուղիղ ազդեցությունն է Հայաստանում ներքաղաքական պրոցեսների, ներքաղաքական «ստատուս-քվոյի» վրա: Հարցն այն չէ, որ «Ծառուկյան» դաշինքի մեկ մանդատի անվանական պատկանելությունը վճռորոշ է ներքաղաքական առումով, սակայն մյուս կողմից հենց «Ծառուկյան» դաշինքում էր, որ 2017-ի ընտրություններից հետո ծագեց մանդատային սկանդալը, պարզ դարձնելով, որ հենց մեկ մանդատի համար էլ եղել է շատ լուրջ պայքար: Միևնույն ժամանակ, բանն իհարկե հատկանիշն է, ոչ թե մասշտաբը: Մասշտաբը, ամենայն հավանականությամբ, աստիճանաբար կավելանա, ընդ որում թե՛ «Ծառուկյան» դաշինքի, թե՛ ընդհանրապես ներքաղաքական մասով: Վարդան Բոստանջյանն այդ իմաստով «Քոչարյանի գործի» ներքաղաքական ազդեցության առաջին ծիծեռնակն է, որովհետև որքան գործն առաջ շարժվի, այնքան թերևս հարկ է լինելու հստակեցնել դրա շուրջ քաղաքական դիրքավորումներ:

 

 

nyuti axbyur http://www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 439 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: