Загрузка...
09:28
Քառասուն օր համբերելուց հետո ստիպված եմ հայտնել սույն անձանց բարոյական մահվան բոթը. Միքայել եպիսկոպոս Աջապահյան

 

Շուրջ երկու տասնամյակ Շիրակի թեմի առաջնորդի հայրական խնամքը պետք եղածից ավել վայելած մի քանի անձինք` Արմեն (Կորյուն) Առաքելյան, Կարեն Պետրոսյան, Ղարիբ Հարությունյան, Հայկարամ Դրմեյան, քառասուն օր առաջ կամավորապես դուրս եկան Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գավթից և այդպես էլ չվերադարձան` հակառակ մեր անթիվ հորդորներին և խրատներին:

Ավելին, փորձ արվեց, և դեռ շարունակվում է արվել, տարիների մտերմությունը անհարկի շահարկելով, լուսանկարների և առանձնակի զրույցների որոշ մանրամասների հրապարակումով, ինձ կապել այս եկեղեցաքանդ և մոլեռանդ շարժման հետ:

Քառասուն օր համբերելուց և իրենց համար ամեն օր աղոթելուց հետո, այսօր ստիպված եմ հայտնել սույն անձանց բարոյական մահվան բոթը` խզելով նրանց հետ ամեն հարաբերություն, իրենց հանձնելով Ամենակալի դատաստանին, ինձ համար էլ սահմանելով ցմահ կամավոր ապաշխարության շրջան` արցունքով և աղոթքով քավելու իմ մեղքը` հոգևոր դաստիարակության մեջ այսպիսի աններելի ձախողման համար:

Հ. Գ. Այս քառասուն օրերի ընթացքում Վեհափառ Հայրապետը, եթե մեղանչումներ էլ ուներ, խաչի ճանապարհով անցնելով և դառնության բաժակը ցմրուր ըմպելով, բացարձակապես արդարացավ, իսկ իրենց արդար համարող ինքնասիրահարվածները մնացին սեփական լուտանքների և հայհոյանքների ծանր մեղքի բեռան տակ` բաժնեկից դառնալով Տիրոջը խաչի դատապարտողներին:

Առայժմ այսքանը:

ՏՄիքայել եպիսկոպոս Աջապահյան, Շիրակի թեմի առաջնորդ 

 

 

 

nyuti axbyur   http://www.lragir.am/

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 298 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: