Загрузка...
22:29
Քանի հոգի լքեց ՀՀԿ-ն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ականատես եղանք, թե ինչպես ժամանակին ստիպողաբար ՀՀԿ-ին անդամագրված քաղաքացիները լքում են այդ կուսակցությունը` պատռելով կամ հետ վերադարձնելով իրենց անդամատոմսերը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանից ճշտել, թե այս ընթացքում քանի՞ հոգի է լքել կուսակցությունը: «Այս պահին տվյալները ամփոփվում են: Բայց թիվը շատ քիչ է: Այնքան չէ, որքան մամուլում գրում են կամ պատկերացնում: Խոսքը մոտ 200 քաղաքացու մասին է, որոնք դուրս են եկել ՀՀԿ-ից, այդ թվում եւ մի քանի գյուղապետեր: Միաժամանակ նաեւ անդամագրվում են. միտինգներից եկել են ու խնդրել, որ անդամագրենք իրենց»,- ասաց նա: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց գտնել գեթ մեկ մարդու, որ այս օրերին կցանկանար անդամագրվել ՀՀԿ-ին, բայց ապարդյուն: 

Նյութի աղբյուր http://armlur.am

 

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1020 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 1.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: