Загрузка...
18:51
Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսվել է եւ այն կշարունակվի. Փաշինյանի պատասխանը՝ «Սասնա ծռերին»

Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսվել է եւ այդ գործընթացը կշարունակվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԻՏՁՄ համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը՝ անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի բաց նամակին, որտեղ վերջինս նշել է, որ եթե քաղբանտարկյալները ազատ չարձավեն, դա վտանգավոր հետեւանքներով է հղի։

«Ես ուզում եմ հստակ արձանագրել մի բան, որ չի կարելի բռնության սպառնալիքներով, բռնության սպառնալիքների ակնարկներով խոսել ժողովրդի հետ եւ հույս ունեմ, որ բոլորս հականում ենք՝ եթե արձանագրվել է քաղաքական իրադրության փոփոխություն, այդ քաղաքական իրադրության փոփոխությունը պետք է արձանագրվի բոլորի պահվածքում, որ մենք կարողանանք սիրո եւ համերաշխության հեղափոխության տրամաբանությունը շարունակել մինչեւ վերջ»,-հայտարարեց Փաշինյանը:

Դիտարկմանը, թե «Սասնա ծռերը» նամակ են գրել վարչապետին, որտեղ նշել են, թե նա ձեռքերը լվացել է իրենց գործից, Փաշինյանն ասաց. «Պետք է հասկանալ, ինչ ասել է ձեռքերը լվանալ։ Եթե խոսքն այն մասին է, որ ես ասել եմ՝ չեմ պատրաստվում դատավորներին հրահանգ տալ, ես հաստատում եմ իմ դիրքորոշումը, որովհետեւ որեւէ նպատակով դատավորներին հրահանգ տալու գործընթաց սկսելը նշանակում է սկսել սերժսարգսյանացման գործընթաց։ Ես այդպիսի գործընթացի մեջ ինքս ինձ չեմ դնի, որովհետեւ հակառակ դեպքում եթե մենք դատարանին մեկ անգամ հրահանգ տանք, դատարանը այլեւս երբեք առանց մեր հրահանգի չի աշխատի»:

ՀՀ վարչապետը նշեց, որ իրենք շատ են կարեւորում անկախ դատական համակարգի կայացումը Հայաստանում. «Դրա համար տեսնում ենք երկու գործնական անելիք՝ առաջինը՝ որպեսզի դատավորներին իշխանական կաբինետներեւից եւ որեւէ տեղից ապօրինի հրահանգներ չտրվեն,  երկրորդը ապահովենք, որ  որեւէ դատավոր կաշառքով դատավճիռ չկայացնի: Այս սահմաններում յուրաքանչյուր դատավոր, ով ինքը մտածել է, որ կարող է լինել  եւ աշխատել դատավոր, պարտավոր է իր իրավասությունների շրջանակներում, իր գործի շրջանակներում կայացնել որոշումներ, վճիռներ, դատավճիռներ: Ահա այս քաղաքական պայմանն ապահովված է եւ դատավորները պետք է գործեն օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակում»:

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 494 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: