Загрузка...
22:56
«Պրիվետ, Ռոբ»․ ժամանակին այս արտահայտության համար սպանվել են․․․

 

Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում, կամ ինչպես վերջերս ասել էր հայտնի քաղաքական գործիչներից մեկը` մտքի տեռոր․ ահա այսպիսի հուզիչ, սրտաճմլիկ տեքստով է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել երկրորդ նախագահի ասուլիսի տապալմանը։

Ու ակամայից մտածում ես, որ ցինիզմը չափ ու սահման չունի․ դահիճը կարող է խոսել հումանիզմից, մարդասպանը՝ այլախոհությունից։ Ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի այլախոհությունը․ ուզում է ասել, թե «գաղափարական» մոտիվներո՞վ է տվել Հայաստանի տաս քաղաքացիների գնդակահարության հրամանը․ թե՞ Վազգեն Սարգսյանի ու մյուսների սպանությունն է կազմակերպել աշխարահաքաղաքական հստակ կողմնորոշման հետևանքով։

Մինչև ո՞ւր են հասնում Ռոբերտ Քոչարյանի այլախոհության ակունքները։ Գուցե «Մետաքսի» պարտկոմը թունդ հակակոմունիստ է եղել ու ամեն օր երազել է Սովետի փլուզման մասին, կամ էլ թունդ հակադաշնակցական է եղել, որ չի խորշել Արթուր Մկրտչյանի դիակի վրայով իշխանության գալ Արցախում։

«Այլախոհությունից» դրդված Քոչարյանը Հայաստանում սպանություններ էր պատվիրում ու դրանց շուրջ իր ֆանտազիայի սահմաններում մոգոնած հեքիաթները դարձնում էր նախաքննության վարկած ու դատավճիռ։ Թերևս Ռոբերտ Քոչարյանն «այլախոհության» իրավունքն էր պաշտպանում, երբ գնդակահարվում էին Հայաստանի վարչապետը, խորհրդարանի նախագահը, նախարարներ, պատգամավորներ, գլխավոր դատախազ, ցույց անող քաղաքացիներ, իրեն «պրիվետ» ասող մի քաղաքացի․․․

2011-ին Հայաստան էր ժամանել ջավախքահայ Պողոս Պողոսյանը, սեպտեմբերի 25-ին ընկերների հետ գնացել էր «Առագաստ» սրճարան, որտեղ իր գավառական ճաշակը ջազով հարստացնելու էր եկել նաև Ռոբերտ Քոչարյանը:

Չգիտենք` Պողոսյանը մի քիչ գինովցա՞ծ է եղել, թե՞ անսահման ուրախացել է նախագահին տեսնելով, բայց արտասանել է «պրիվետ, Ռոբ» արտահայտությունը, ինչի հետևանքով Ռոբերտ Քոչարյանի թիկնապահները նրան դաժան ծեծի են ենթարկել սրճարանի զուգարանում` հասցնելով մահվան: Սպանությունից մի քանի օր հետո, Ռոբերտ Քոչարյանը ցինիզմով հայտարարել է, որ եթե Պողոս Պողոսյանը ողջ լիներ, ինքը դեռ ասելու բան կունենար: Թիկնապահներից մեկը՝ Աղամալ Հարությունյանը` Կուկու մականվամբ, դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման: Ահա այսպես էր Ռոբերտ Քոչարյանը պաշտպանում իր հանցագործ շրջապատին:

1999-ի հոկտեմբերի 27-ի հրեշավոր ոճրագործությունից հետո երկրում այնպիսի սարսափի մթնոլորտ էր, որ այդ երեկո «Առագաստ» սրճարանում ներկա գտնվողներից որևէ մեկը չհանդգնեց հանրությանը պատմել տեղի ունեցած ոճիրի մասին` գերադասելով չհայտնվել Քոչարյանի քինախնդրության թիրախում: Խոսեց միայն լրագրող Մարկ Գրիգորյանը, որի դեմ շուտով մահափորձ կազմակերպվեց, ինչի հետևանքով նա հեռացավ Հայաստանից և երկար տարիներ բնակվում էր Մեծ Բրիտանիայում:

Ու Ռոբերտ Քոչարյանը դեռ խոսում է մտքի տեռորի մասին, իրեն իրավունք է վերապահում դատողություններ անել դեմոկրատիայի ու ժողովրդավարության թեմաներով։ Ամեն անգամ թվում է՝ ցինիզմը սահման ունի, ու այդպես մինչև Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցը կամ հայտարարությունը։

«Պրիվետ, Ռոբ»-ի արյունոտ միջադեպի մասին հիշեցինք, որովհետև այսօրվա ակցիայի մասնակիցները հենց այդպես էին անվանել իրենց բողոքի միջոցառումը։ Եթե այսօր Քոչարյանը խոսելու հնարավորություն ունենար, թերևս կասեր՝ իրեն շնորհակալ լինենք, որ «Պրիվետ, Ռոբ» ասողներից ոչ ոք այսօր չսպանվեց։

Նյութի աղբյուր www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 504 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: