Загрузка...
10:48
Պենտագոնը հերքում է իր մասնակցությունը Հոմսի ավիաբազայի վրա հրթիռային հարձակմանը

Պենտագոնը հերքում է իր մասնակցությունը Հոմսում սիրիական կառավարական զորքերի դեմ ուղղված հրթիռային հարձակմանը, որը, ինչպես հաղորդվում է, տեղի է ունեցել անցած գիշեր:

«Ներկայումս այդ շրջանում ԱՄՆ-ը որևէ ռազմական ակտիվություն չի դրսևորում», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունը:

«Շայրաթ» ավիաբազայի վրա հրթիռային հարձակման մասին հաղորդել էր սիրիական SANA պետական գործակալությունը, սակայն թե ում կողմից էր հարձակումը՝ չի հստակեցվում: Գործակալության տվյալներով՝ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը չեզոքացրել են հրթիռները:

Պաշտոնական Դամասկոսը դեռևս չի հաստատել այս տեղեկությունները:

Անցյալ տարվա ապրիլին ԱՄՆ ռազմածովային ուժերը հենց «Շայրաթ» ավիաբազայի վրա էին արձակել 50 թևավոր հրթիռներ: Հարվածը հասցվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով՝ ի պատասխան Իդլիբում սիրիական օդուժի կողմից քիմիական զենքի կիրառմամբ հարվածների, որոնց հետևանքով զոհվել են տասնյակ խաղաղ բնակիչներ:

 

Աղբյուր՝ https://www.azatutyun.am/

Загрузка...
Կատեգորիա: Լուրեր Աշխարհից | Դիտումներ: 137 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: