Загрузка...
18:31
Պավլիկ Մանուկյանի կարևոր կոչը՝ հայ ժողովրդին

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանի կողմից հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես ասվում է.
«Իմ սիրելի աշակերտներ և ուսանողներ` «Մայր Հայաստանի կենարար արյուն», ես բանտից սրտի թրթիռով և հպարտությամբ հետևում եմ ձեր անհնազանդ պայքարին ու կատարած սխրանքներին:Եթե Գերմանիան փրկեցին ուսուցիչները, ինչը ցավոք չես ասի Հայաստանի համար, ապա Հայաստանը փրկողը դուք եք:

Դուք եք սիրո այն մերանը աշխարհիս ամենաանվնաս զենքի, որը կոչվում է միասնություն: Այդ զենքի դեմ չի կարող կանգնել ոչ մի ոստիկանական պատնեշ և ոչ մի հզոր բանակ:

Սիրելիներս, շնորհիվ հայի ազնիվ և անպարտ գենի, այսօր ձեր դեմքով, համաշխարհային հեղափոխության խառնարանի մեջ դուք նորաձևություն մտցրեցիք և շուտով մտցնելու եք երկրորդը:

Երբ կթաղեք այդ գարշելի դիակին` սերժիկ ցեղասպանին, այդ օրը կհռչակեք համայն հայության աչքալուսանքի օր` խախտելով մինչ այդ անարժան մեռելին ողորմի մաղթելու մեր պապերի տխուր սովորույթը` Հանրապետության Հրապարակը հաղթությամբ կմկրտեք համայն հայության հաղթատեղի:

Ուրեմն անվարան դեպի հաղթանակ, դեպի ազատություն: Իմ դեղնակտուց բազեներ, իմ աչքի լույս արծիվներ, թող ձեր դալար մագիլները և դեղին կտուցները ազատության ճանապարհին թրծվեն ու պողպատանան: Համբուրում եմ բոլորիդ դեղին կտուցներն ու դալար մագիլները կտրիճներս, ձեր վիրավոր արծիվ, միշտ ձեր շարքերում, ձեր Սասնա Ծուռ Պավել Ռազմիկի Մանուկյան»:

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 2975 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 4.3/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: