Загрузка...
19:28
Փաշինյանը կայացրե՞լ է վերջնական որոշումը

 

Բնապահպանության նախարարությանն առաջարկվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց, մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը: Ամենայն հավանականությամբ՝ հանքի շահագործման մասով ՀՀ նոր իշխանությունները վերջնական որոշում են կայացրել և վերջին շրջանում արվող հայտարարությունները հուշում են, որ Ամուլսարը, ի վերջո, կփակվի: Որոշ տեղեկությունների համաձայն՝ կառավարությունը Լիդիանին առաջարկել էր նոր ներդրումներ կատարել, սակայն ընկերությունը «ոտքը կախ է գցում»: Գուցե կառավարության վերջնական որոշման վրա ազդել է հենց այս գործո՞նը:

  Վերջին ամիսներին Լիդիանը փորձում էր հասնել գործող ֆինանսավորման գործիքների համապարփակ ռեստրուկտուրիզացիայի՝ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շինարարության և գործարկման փուլերը ավարտին հասցնելու նպատակով։ Վերանայման հետ կապված քննարկումները դեռևս շարունակվում են, և Լիդիանը ակնկալում է լուծումներ մոտ ապագայում: Մինչ այդ, հիմնական վարկատուները համաձայնել էին հետաձգել նախնական մարման ժամկետը 2018թ․ հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 15-ը։ Ի լրումն, AB Svensk Exportkredit և CAT Financial ընկերությունները երկարաձգել են վարկային միջոցների հասանելիության ժամկետները, համապատասխանաբար, մինչև 30 սեպտեմբերի 2018թ․ և 30 սեպտեմբերի 2019թ։

Ակնհայտ է, որ Լիդիանը լուրջ ֆինանսական վնասներ է կրում այս ընթացքում, սակայն պետությանը հուզող գլխավոր հարցը պետք է լինի այն, թե ինչ ճակատագիր է ի վերջո սպասվում Լիդիանի՝ այս տարիների ընթացքում Ամուլսարում ներդրած ավելի քան 400 միլիոնին, ակնհայտ է, որ Հայաստանը ստիպված է լինելու փոխհատուցել ընկերության հետ պայմանագրի խզման արդյունքում վերջինիս կողմից կրած ահռելի ֆինանսական կորուստները: Սա իր հերթին ենթադրում է Հայաստանի դեմ դատական գործընթացի մեկնարկ և միջազգային վարկանիշի անխուսափելի անկում: Իհարկե՝ Ամուլսարի փակումը դրական ազդեցություն կթողնի վարչապետ Փաշինյանի քաղաքական վարկանիշի վրա, սակայն որքանո՞վ այդ քայլից հետո Հայաստանը ընկալելի կլինի միջազգային խոշոր ներդրողների համար: Ի վերջո, ունենալով Լիդիանի օրինակը, որևէ մեկը չի ցանկանա արժանանալ նրա ճակատագրին: Իսկ թե որքան կարևոր են այսօր Հայաստանի նոր իշխանությունների համար երկիր խոշոր ներդրումներ բերելը՝ ավելորդ է հիշեցնել:

Բացի այդ, «Լիդիան Արմենիա»-ի գործունեության կասեցումը ուշագրավ է ներքաղաքական զարգացումների համատեքստում: «Լիդիան Արմենիա» ընկերության հետ կապվում է նախագահ Արմեն Սարգսյանի անունը, ընդ որում՝ այդ կապը թեև չի հաստատվում, միևնույն ժամանակ, չի էլ հերքվում: 2013թ. մարտ-սեպտեմբեր ամիսներին Սարգսյանը եղել է Lydian International-ի տնօրենը: Այս շրջանում կարգավորել է ՀՀ կառավարության կողմից տարբեր թույլտվությունների ստացումը, ինչպես նաև կարևոր ֆինանսական կազմակերպությունների աջակցությունը Ամուլսարի հանքարդյունաբերության ծրագրին: Եթե դա մեծագույն հարված կլինի Արմեն Սարգսյանին…

Նյութի աղբյուր lurer.com

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 464 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: