Загрузка...
15:46
Պահպանե՞լ բանկային «գաղտնիքը», թե՞ բացահայտել ապօրինի հարստացողներին

 

Նախօրեին Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն տարածեց, համաձայն որի, Սերժ Սարգսյանի եղբորորդի, «ՋԼՋ Պրոյեկտ Քոմփանի» ՍՊԸ բաժնետեր Նարեկ Սարգսյանի բնակության վայրում, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են  նրա, իր հետ համատեղ բնակվող  հոր՝ Լյովա Ազատի Սարգսյանի և քրոջ՝ Անի Լյովայի Սարգսյանի անվամբ 2017թ. 2-րդ կիսամյակի ընթացքում  որպես ավանդ ՀՀ-ում գործող բանկերից մեկում ներդրված շուրջ 6 միլիոն 800 հազար ԱՄՆ դոլար գումարով ավանդի պայմանագրեր:

Հարուցվել է քրեական գործ՝ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու դեպքերի առթիվ ։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը կարծում է, որ այս պատմության մեջ կա թաքնված հատված, որն ավելի մտահոգիչ է, քան անգամ այդ հայտնաբերված միլիոնները։

«Պարզից պարզ է, որ այդ գումարների մասին իրավապահները «պատահմամբ» չեն իմացել խուզարկության ժամանակ։ Ակնհայտ է, որ այդ մասին նրանք տեղեկացել են հենց բանկային համակարգից։ Համակարգ, որը երբեք չի փայլել բանկային գաղտնիք պահպանելով։ Արդյոք այդպիսի բանկային համակարգին կարող է վստահել լուրջ ներդրող։ Մարդկանց միայն վաշխառուական կախվածության մեջ գցող մեր բանկային համակարգը նման գործելաոճով երբեք չի նպաստելու տնտեսության զարգացմանը»,- գրել է փաստաբանը։

Այդ դիտարկման վերաբերյալ զրուցեցինք տնտեսագետ Մովսես Արիստակեսյանի հետ, ով նշեց, որ թե բանկային համակարգը, թե ԱԱԾ-ն, թե իրավապահ մյուս մարմինները ունեն օրենքով կարգավորված այնպիսի դրույթներ, որոնք թույլ են տալիս բանկային գաղտնիքը անհրաժեշտության դեպքում տրամադրել իրավապահներին։ «Դա այն դեպքերն են, որոնք ազգային անվտանգությանը կամ երկրի պաշտպանությանն են առնչվում։ Ակնհայտ է, որ ոչ միայն Սերժ Սարգսյանն իր ընտանիքով, ոչ միայն Ռոբերտ Քոչարյանն իր ընտանիքով, այլև բոլոր ժամանակների վերնախավը ապօրինի հարստացել է։ Ես փորձել եմ մի շարք պաշտոնյաների հայտարարագրերին ծանոթանալ, որտեղ գույքի վերաբերյալ հատվածում գրված է «պաշտանված»։ Այսինքն՝ հասարակությունը չպետք է իմանա թե, օրինակ, պատգամավորի աշխատավարձը 700 հազար դրամ է, նա ինչպես կարող է ունենալ միլիոնավոր դոլարների արժողությամբ շարժական գույք։ Այս դեպքում ինչ պետք է անի պետությունը։ Պետք է գույքի շուկայական արժեքը համեմատի իր օրինական եկումուտների հետ և հասկանա՝ բանկում ինչպիսի կուտակումներ կան։ Այդ պարագայում, դա արդեն քրեական հանցանք է, քանի որ պաշտոնյաները, խախտելով հանրային ծառայության մասին օրենքը, Էթիկայի հանձնաժողովին և հասարակությանը խաբում են ու ցույց չեն տալիս իրենց իրական եկամուտներն ու հարստությունը»,- տեսակետ հայտնեց տնտեսագետը։

Նրա խոսքով, բնակաբանար, իրավապահ մարմինները, օրենքի դաշտում, դիմել են տվյալ բանկային մարմիններին, որոնք բանկային գաղտնիքի մասին օրենքի համապատասխան կետերի համաձայն, տրամադրել են տվյալները։ «Դա շատ օրինական է։ Նրանք պետությանը և հասարակությանը խաբել են տարիներ շարունակ՝ 25 տարի շարունակ։ Նախագահներ, նախարարներ, պատգամավորներ, մարզպետեր, գյուղապետեր, բոլորը։ Իսկ ազնիվ բիզնեսմենները հալածվել են, որովհետև չեն ցանկացել 50 տոկոսը կիսել Սաշիկի հետ»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Տնտեսագետի վստահեցմամբ՝ այս ամենը չի կարող  ազդել օտարերկրյա ներդրողների՝ պետության և բանկերի նկատմամբ վստահության վրա․ «Ես նման բան չեմ տեսել, որ օրինականության դաշտ բերելը կարող է արտաքին ներդրողներին վանել։ Չկա այդպիսի բան։ Ավելին արտաքին ներդրողները ներդրում չէին անում, որովհետև կոռուպցիան զարգացած էր և կար Սաշիկի 50 տոկոս փայ հասկացությունը։ Իմ կարծիքով՝ ներդրողները ուրախացած են, որ երկրում օրինականություն է հաստատվում և իրենք կարող են հանգիստ բիզնես անել։ Այս գործողությունները նպաստում են ներդրումային ոլորտի գրավչությանը։ Պետք ուրախանալ այս ամենի համար։ Արտաքին ներդրողները կարող են իրենց բիզնես ծրագրերը, որոնք համահունչ կլինեն երկրի ռազմավարական ծրագրերին, իրագործել՝ իմանալով, որ օրենքը պաշտպանվում են։ Եթե իրենք մտադիր չեն խաբել կամ խարդախություն ուրեմն ազատորեն կարող են աշխատել»,- իր խոսքն ամփոփեց տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը։

Նյութի աղբյուր http://www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 241 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: