Загрузка...
11:22
«Ուրալ»-ի վթարի հետևանքով տուժած զինծառայողներից որևէ մեկը լուրջ խնդիր չունի

ՊՆ-ին պատկանող «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով տուժած զինծառայողներից որևէ մեկի հետ ոչ մի լուրջ խնդիր չկա: Panorama.am-ին հայտնեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Դանիել Մկրտչյանն ասաց, որ հոսպիտալ տեղափոխված հինգ զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, շուտով դուրս կգրվեն:

«Կարծում եմ՝ մինչև երկուշաբթի դուրս կգրվեն: Մարմնի տարբեր հատվածներում փափուկ հյուսվածքների սալջարդեր են, լուրջ վնասվածքներ չունեն: Ընդհանրապես խնդիր չունեն»,-ասաց Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Արարատի մարզում վթարի հետևանքով տուժել էր հինգ զինծառայող: Նրանք նախ տեղափոխվել  էին Վեդի քաղաքի բժշկական կենտրոն, ապա՝ Երևան:

 

 

 

Նյութի աղբյուր    https://www.panorama.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 139 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: