Загрузка...
13:51
Ու՞մ են «փակվում» գծատերերը. Կլուծի՞ արդյոք Փաշինյանը վարորդներին թալանող գծատերերի հարցը

Ու՞մ են «փակվում» գծատերերը. Կլուծի՞ արդյոք Փաշինյանը վարորդներին թալանող գծատերերի հարցը

«Էլ գծատեր հասկացողությունը չի լինի». Ավագանու նախընտրական քարոզարշավներին ամենամոդայիկ այս խոստումը կարող ենք գտնել գրեթե բոլոր թեկնածուների ելույթների ժամանակ: Վերջին անգամ հերթապահ այս արտահայտությունը հնչեց քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, երբ վերջինս 2017-ի ավագանու ընտրությունների ժամանակ փորձում էր ընտրողների նոր «բանակ» հավաքել:

Չնայած խոստումներին, թե մի գեղեցիկ օր լինելու է 1 ընդհանուր օպերատոր, վարորդներն այսօր էլ շարունակում են «լեգալացված» թալանի ենթարկվել: Չգրված օրենքով նրանք ստիպված են ամեն օր գծատերերին հարստացնել իրենց արդար քրտիքով վաստակած գումարով, որն ըստ տրամաբանության, պետք է հոսեր պետական բյուջե ՝քրեաօլիգարխիկ գծատերերի գրպանների փոխարեն:

Գծատերերի դեմ դուրս եկող վարորդների դժգոհությունները սահմանափակվում են նեղ քննարկումներով, բանը չի հասնում պատկան մարմիններին՝ մականունավոր գծատերերի դեմ դուրս գալու ու անցավ գլուխը ցավի տակ դնելու քաջություն քչերն են ունենում:

Գծատեր-վարորդ դժգոհությունների բուռն ալիք բարձրացել էր 2013-ին, երբ տարբեր լրատվամիջոցներ սկսել էին հրապարակել գծատերերի անուններն ու նրանց կողմից շահագործման տրված երթուղայինների տասնյակ համարները:

Ի դեպ, համաձայն այդ հրապարակումների, գծատերի «համբավ» ունեցել են գրեթե բոլոր քաղաքապետերը՝ Երվանդ Զախարյան, Գագիկ Բեգլարյան, Տարոն Մարգարյան: Սկանդալային հրապարակումների մեջ որպես գծատեր ներկայացվել են նաև Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, Սամվել Ալեքսանյանը, Մհեր Սեդրակյանը, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն  ու էլի տասնյակ անուններ՝ ընդհուպ մինչև կաթողիկոս:

Թեպետ այս պաշտոնյաներից գրեթե բոլորն էլ ջանասիրաբար հերքել են իրենց գծատեր լինելու մասին տարածվող լուրերը, բայց ամեն դեպքում լուրերը հասարակության մեջ լայն տարածում են գտել:

Ի դեպ, նույն խոսակցությունների ժամանակ նշվում է նաև այն մասին, որ գծատերերն այս եկամտից փայ են տալիս անձամբ քաղաքապետին:

Ի թիվս տասնյակ այլ հարցերի, այս խնդիրը ևս սպասում է կառավարության ուշադրությանը:

Նյութի աղբյուր https://www.arenanews.am/news/view/10198.html

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 763 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1
1  
Рой
https://drive.google.com/file/d/1wl9f0c1xDecco_TE6mDwPT6zJ4M8cGfl/preview

Имя *:
Email *:
Код *: