Загрузка...
12:31
Ովքեր վարչապետ Փաշինյանի տղայի արածը շոու են համարում, թող իրենց որդին գնա Արցախի սահմանում ծառայի, որ հասկանան շոուն ինչ է

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը Facebook- ի իր էջում գրել է.

«Ովքեր վարչապետ Փաշինյանի տղայի արածը շոու են համարում, թող իրենց որդին գնա Արցախի սահմանում ծառայի ու նոր կհասկանան շոուն ինչ է։ Հարգելիներս, լավ վերջապես պետք է առաջնայինը երկրորդականից տարանջատել, պետք է հասկանալ, որ այս փաստն ինքնին կարևոր դեղ է Կառավարություն-քաղաքացի հիվանդ հարաբերության բուժման համար։

Հ.Գ. ավելի քան տաս տարի ընտանիքիս անդամները ստրեսի մեջ են ապրել, լարված օրեր ու գիշերներ են անցկացրել իմ պատճառով, ու էլի կային մարդիկ, որ իմ պայքարը պիտակավորում էին որպես շոուներ, բա էս առիթով էլ ասեմ, չէի ցանկանա, որ պիտակավորողներիդ ընտանիքները զգային էն զգացածի մի փոքր մասն ինչ իմ ընտանիքի անդամները զգացել են քրեաօլիգարխիկ համակարգի տարբեր ներկայացուցիչների կողմից եկած սպառնալիքների, ոստիկանության ապօրինի ու հանցագործ գործուների արդյունքում։

Իրոք չեմ մաղթում նման դաժանություն, ապրեք խաղաղ ու երջանիկ, ու թող ձեր ծնողները, կինը, երեխաները, երբեք չտեսնեն էն, ինչ մերոնք են տեսել»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր տեսանյութ, որտեղ խոսում էր որդու՝ Աշոտի զորացրվելու մասին, եւ կոչ էր անում՝ ծառայությունից խուսափած տղաներին գնալ բանակ:  

Նյութի աղբյուրը  meganews.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 1053 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: