Загрузка...
19:41
Որտեղի՞ց 500 միլիոն արժեցող առանձնատուն. ԱԱԾ-ն կայցելի՞ Գագիկ Բեգլարյանին

ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը մայիսի 19-ին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտնել է, որ առաջիկայում կոռումպացված և ապօրինի հարստացածները պատասխանատվության կենթարկվեն: Այդպիսի գործընթաց սկսելու մասին շուտով հայտարարություն կլինի, իսկ հստակ քայլերն էլ կմեկնարկեն մայիսի 23-ից հետո:

ԱԱԾ պետի հայտարարությունից հետո ամենաաղմկահարույց դեպքը կապված է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված Ալեքս Հոլդինգ ընկերության հետ: Այլ աղմկահարույց բացահայտումներ դեռևս տեղի չեն ունեցել: Սակայն Հայաստանում ապօրինի հարստացած կամ նման կասկած առաջացնող կենսագրություն ունեցող պաշտոնյաների թիվը քիչ չէ ու Politik.am-ը իմի բերելով իր նախկին հրապարակումները, կփորձի ներկայացնել այն պաշտոնյաներին, որոնց գործունեությունը պետք է ստուգեն ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումները:

Ապօրինի հարստացած կամ գոնե նման գործունեության մեջ կասկածվող նախկին պետական պաշտոնյա է Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: Նրա մասին քիչ չեն հրապարակումները, որտեղ խոսք է գնում տարբեր կոռուպցիոն սկանդալների մասին: Չպետք է մոռանալ նաև Հյուսիս-հարավ ճանապարհի համար նախատեսված գումարների մեծ մասը փոշիացվեցին հենց նրա նախարար եղած ժամանակ:

Նախկին նախարարի կնոջ 2015 թվականի հայտարարագրում նշված է, որ նա գնել է առանձնատուն, որն արժեցել է 500 մլն դրամ և հողամաս 27 870 966 դրամով: Նախարարի կինը նույն տարում հայտարարգրել է 30 մլն դրամ և ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար, որպես դրամական միջոց, իսկ նախարարի տիկնոջ եկամուտը կազմել է 20 մլն դրամ:

Իսկ ահա նույն տարում, էթիկայի հանձնաժողով ներկայացրած Գագիկ Բեգլարյանի հայտարարգրի համաձայն նախարարը 2014 թվականին ունեցել է 540 453 000 դրամ և 92 000 դոլար: Նույն տարում նրա եկամուտները կազմել են ավելի քան 5 մլն դրամ, որը նա ստացել է աշխատավարձից:

Բեգլարյանի նախարարական գործունեությունը բազմաթիվ կասկածների տեղիք է տալիս ու եթե ԱԱԾ-ն իրականում պայքարում է ապօրինի հարստացած պաշտոնյաների դեմ, ապա պետք է նաև փորձի հասկանալ, թե որտեղից նախկին նախարարին նման դրամական միջոցներ իր պաշտոնավարման տարիներին: Մենք չենք պնդում, որ նա ապօրինի է հարստացել, սակայն ունենք լեգիտիմ կասկածներ, որ նա կարող էր այդ ճանապարհով հարստանալ:

Գագիկ Բեգլարյանի և իր ընտանիքի անդամների ֆինանսական շարժն է անգամ կասկածելի: Օրինակ նրա կինը, որը ըստ հայտարարգրի առանձնատուն է գնել 500 միլիոն դրամով, սակայն ըստ նույն առանձնատան կադաստրային արժեքի այններկայացրել է 398 մլն դրամ: Թվերի այս անհամապատասխանությունը կարող է վկայել նաև փողերի լվացման մասին:

Լուսանկարում՝ Գագիկ Բեգլարյանի առանձնատունն է, որը գտնվում է Ազատության փողոցում։

Աղբյուրը՝ politik.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 667 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: