Загрузка...
23:30
Օղակը սեղմվում է. սկանդալային բացահայտումների սպասելիս

Նոր կառավարության աշխատանքի առաջին օրերը նշանավորվել են կարեւոր որոշումներով, այդ թվում՝ մաքսազերծման կարգի փոփոխության, կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարի հռչակման ոլորտներում: Ամենամեծ հետաքրքրությունը, սակայն, հարուցել է ԱԱԾ պետի հայտարարությունը կոռուպցիոն սխեմաները բացահայտելու եւ պետությունից գողացվածը վերադարձնելու մտադրության մասին:

Հայաստանում հեղափոխությունն անարյուն է եղել: Ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ տնտեսական ու քաղաքական զոհեր չեղան: Ոչ մեկից ոչ մի բան չի խլվել, ոչ մեկին չեն ազատազրկել եւ կախել:

Մինչդեռ մարդիկ «արյուն» են տենչում՝ աղմկոտ ձերբակալությունների, սկանդալային բացահայտումների, տաքսիստ դարձած նախկին օլիգարխների եւ ֆրանսերեն ողորմություն խնդրող պատգամավորների տեսքով:

Ահա թե ինչու էին բոլորը շունչները պահել, երբ ԱԱԾ ղեկավարը հայտարարեց, որ մայիս 23-ին հայտարարություն կանի: «Արյուն» կլինի՞, թե 350 հոգին, ում մասին խոսում էր Արթուր Վանեցյանը, մինչեւ մայիսի 23-ը ժամանակ են ստացել հարկերը վճարելու համար:

Ի՞նչ ենք մենք ցանկանում՝ արյու՞ն, թե մեր կյանքի անարյուն շտկում ու կարգերի փոփոխություն: Մեր բոլոր գործընկերները հեղափոխության անարյունությունը շեշտում են որպես հայկական հեղափոխության գլխավոր առավելություններից մեկը: Ընդ որում, դրանում մեծ է ինչպես Հայաստանի քաղաքացիների ու շարժման առաջնորդների, այնպես էլ ուժայինների դերը, որոնք դրամատիկ պահերին հրաժարվել են ուժ կիրառելուց:

Անարյունությունը համատեղ ձեռքբերումն է, եւ կարելի է ենթադրել, որ համաձայնություն կա մեծ արյունից հետագայում եւս խուսափելու մասին:

Կարելի՞ է իրավիճակը շտկել առանց օլիգարխների, մոնոպոլիստների ու մյուսների «արյունը» թափելու: Կարծես թե այդ գործընթացը տեղի է ունենում: Իզուր չէ, որ այսօր հայտարարվել է, որ ամենամենաշնորհված ապրանքները՝ շաքարավազն ու բանանը, կտրուկ էժանացել են:

Աստիճանաբար կգա նաեւ ավելի «խոշոր» մոնոպոլիստների՝ Գազպրոմի եւ Ռոսնեֆտի ժամանակը: Հայաստանի քաղաքացիները գազի ու բենզինի համար շատ ավելի են վճարում, քան կարող էին՝ ռուսական հսկաներին ու տեղական «իշխաններին» շահույթ ապահովելով: Եթե դիտարկենք բենզինի ու գազի գնագոյացման կարգը, հանենք ստվերային սեգմենտը եւ չեղյալ անենք ոչ պաշտոնական մոնոպոլիան, գները կարող են իջնել:

Անարյուն հեղափոխությունը «հետաքրքիր» չէ, բայց արդյունավետ է:

Նյութի աղբյուր http://www.lragir.am

Загрузка...
Դիտումներ: 692 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: