Загрузка...
14:34
Ո՞ւմ օգտին կլինի որոշումը. Փաշինյանը հապաղում է

Ամուլսարի հանքի շահագործման շուրջ կրքերը կարծես թե չեն հանդարտվում: Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը օրակարգայն խնդիրների շարքին էր դասել ապօրինի հանք շահագործողներին պատժելը և Հայաստանի բնության փրկությունը երկրի հանքեր հոսող օֆշորային փողերից:

Սակայն իրադարձությունները փոքր ինչ այլ կերպ են զարգանում: Նախ Փաշինյանը Ամուլսարում բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստներին կոչ արեց սաբոտաժի չենթարկել կառավարության աշխատանքները, թեև վերջիններիս թիրախը ոչ թե Փաշինյանն ու նրա կաբինետն էին, այլ «Լիդիան Արմենիան», որի թեթև ձեոքով էլ իրականացվում է հանքի շահագործումը: Ստացվում է Փաշինյանը իր կառավարությունը նույնացնում է «Լիդիան Արմենիայի» հետ, ինչը մի փոքր տարակուսելի է, քանի որ առնվազն տհաճ իրավիճակ է իրեն ժողովրդի կողմից ընտրված համարող վարչապետի համար: Փաշինյանի մյուս զարմանալի որոշումն էլ հանքի շահագործման նպատակահարմարության հարցը ՀՀ Նախագահի աշխատակազմին փոխանցելն էր՝ ուսումնասիրության համար: Մեզ էլ մնում է սպասել, թե է երբ է Արմեն Սարգսյանը որոշում կայացնելու դադարեցնել իր իսկ բիզնեսի գործունեությունը ՀՀ-ում :

Անգամ, եթե հավատանք Սարգսյանի հավաստիացումներին, որ ինքը երկար ժամանակ է ինչ «Լիդիան Արմենիայի» հետ որևէ առնչություն չունի, փաստ է, որ այս ընկերությունը Հայաստան է մտել Սարգսյանի հորդորով և պրոտեկցիայով: Հետևաբար «Լիդիանի» ներկայիս սեփականատերերը և փայատերերը ունեն բոլոր հիմքերը Սարգսյանի մեջ, այսպես ասած, կորպորոացիոն գործընկերության խիղճն արթնացնելու և նրանից համապատասխան դրական եզրակացություններ ստանալու, ինչն էլ թույլ կտա ընկերությանը շարունակել թալանել Հայաստանի ընդերքը : Ճնշումը Փաշինյանի վրա այս հարցում մեծ է: Անգամ Ջերմուկի ավագանին, որը ժամանակին կողմ էր քվեարկել Ամուլսարի հանքի շահագործման համար հողհատկացում կատարելու մասին որոշմանը, երեկ երկարաշունչ նամակ էր գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով, որ Ամուլսարի ծրագրով իրենց համայնքում հանրային լսումներ չեն եղել՝ խախտվել է ջերմուկցիների՝ որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը, որ Ջերմուկ բրենդի եւ Ջերմուկի՝ որպես զբոսաշրջային քաղաքի վրա պոտենցիալ ազդեցությունները չեն գնահատվել, որ «Լիդիանը» «հանքի շահագործման թույլտվություններն ստացել է բնապահպանական օրենսդրության բազմաթիվ խախտումներով, որոնցից շատերը վիճարկվում են նաեւ դատական կարգով: Սակայն տեղաշարժ դեռևս չկա, և դա հասկանալի է քանի որ խոսքը խոշոր կապիտալի և այն էլ՝ արևտմյան կապիտալի մասին է, իսկ այստեղ զուգորդված են ոչ միայն Արմեն Սարգսյանի, Հայաստանի խոշոր հանքատերերի, այլ նաև նույն Ռուբեն Վարդանյանի, բրիտանական կապիտալի շահերը և Փաշինյանին այս առումով չես նախանձի, ինչ խոսք, որովհետև ցանկացած հեղափոխություն արգելակում է այնտեղ, որտեղ երևում է ոսկու փայլը: Վարչապետի գերխնդիրը այս պահին այդ արգելակումը թույլ չտալն է, ինչը կարող է բերել արդեն քաղաքական կապիտալի կորստի, բայց արդեն Փաշինյանի համար:

Նյութի աղբյուր ԼՈՒՐԵՐ.com

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 350 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: