Загрузка...
12:47
Ո՞ւմ են պետք արտահերթ ընտրությունները

 

«Հաջորդ խորհրդարանի պատկերը, այսինքն՝ շատ բան կախված է նրանից, թե երբ են լինելու արտահերթ ընտրությունները, մի բան է, եթե արտահերթ ընտրությունները լինեն 2-3 ամիս անց, որի դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը»  լուրջ տոկոս կվերցնի, այլ բան է, եթե  այդ ընտրությունները լինեն տարեվերջին»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Ըստ նրա՝ այսօր ամենաքիչը ՀՀԿ-ին են անհրաժեշտ արտահերթ ընտրությունները: «Ե՛վ կուսակցության վիճակի խնդիրը կա, և՛ իմիջի, և՛ հիմա էյֆորիայի մեջ են դեռևս մարդիկ: «Հանրապետական» կուսակցությունն էլ պիտի փորձի ռեբրենդինգի ենթարկվի, վերանայի իր գաղափարախոսությունը, այն հետխորհրդարային դասական իշխանության կուսակցություն էր, որը քաղաքական մարմնից վերածվել էր ապաքաղաքական մի միավորման, որը միջոց էր, որպեսզի շատերը մոտենան կերակրտաշտին, հիմա այնտեղից բավականին լուրջ տրանսֆորմացիաներ կլինեն մարդկանց:

Ի դեպ, ես կարծում եմ՝ շատերն էլ փորձելու են «Քաղաքացիական պայմանագիր» գնալ հիմա, սրան պետք է ուշադիր լինել»,-ասաց Հակոբյանը:

Նա գտնում է, որ եթե ընտրությունները տարեվերջին լինեն, ու Նիկոլ Փաշինյանն էլ վարկանիշի կորուստներ ունենա, իսկ ՀՀԿ-ն էլ կադրային փոփոխություններ անի, այդ արագայում կարող է փորձել քիչ, թե շատ ընդունելի արդյունք ունենալ: «Իհարկե, խոսքը չի գնում հաղթանակի մասին, խոսքը գնում է անցողիկ շեմից մինչև 10 տոկոսի շրջանակներում, «Գելլափն» էր ասում, որ ՀՀԿ-ն ունի 3.8 տոկոս այս պահին»,-եզրափակեց նա:

Նյութի աղբյուր  henaran.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 75 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: