Загрузка...
14:04
Ո՞վ է փոխարինելու Տարոն Մարգարյանին. լուծումը գտնված է

 

Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը, որը, սակայն, վարել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Վերջինս քաղաքապետի բացակայությունը պայմանավորվել է առողջական խնդիրներով:

Անկախ այն հանգամանքից, թե ինչով է պայմանավորված Մարգարյանի բացակայությունը` այսօրվա համատեքստում այդ փաստը խորհրդանշական է: Երևանի գործող քաղաքապետն, ըստ էության, կորցրել է պաշտոնավարելու քաղաքական, բարոյական հիմքերը:

ՀՀԿ անդամ որոշ պաշտոնյաներ, այդ թվում` Տարոն Մարգարյանը, թավշյա հեղափոխությունից հետո ակնհայտորեն փորձեցին խաղալ ժամանակի վրա` պատրանքներ ունենալով, որ հեղափոխական էյֆորիան ավելի շուտ կմարի, քան հերթը կհասնի իրենց պաշտոնանկություններին: Սա քաղաքականության ոչ ադեկվատ ընկալման հետևանք է. Մանվել Գրիգորյանի գործը դարձավ այն լամուսի թուղթը, որը բացահայտեց ռևանշիստական դիմադրության անիմաստությունը: Էջմիածնի քաղաքապետը հեռացավ հոր ձերբակալությունից անմիջապես հետո, Արմավիրի քաղաքապետը տեղի տվեց ընդամենը մի քանի տասնյակ մարդու բողոքին, Հրազդանի քաղաքապետը գերադասեց հեռանալ`չսպասելով, որ հուզումների շղթայական ալիքը կհասնի իր քաղաք:

Այս համատեքստում ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանի հրաժարականը կանխորոշված է: Երբ հակահեղափոխությունն, ըստ էության, ջախջախված է` առանց ռևանշի հեռանկարի, ապա լոկալ դիմադրություններն անիմաստ են և փակուղային իրավիճակ են ստեղծում ավելի շատ ոչ թե իշխանությունների, այլ` իրենց պաշտոններից կառչածների համար:

Թերևս սա նկատի ուներ Նիկոլ Փաշինյանն, երբ երեկ ևս մեկ անգամ կոչ էր անում դադարեցնել քաղաքացիական անհնազանդության ակցիաները: Երբ օղակն ակնհայտորեն սեղմվում է Սերժ Սարգսյանի շուրջ, ապա Տարոն Մարգարյանի խնդիրը կլուծվի ինքնաբերաբար, մանավանդ, որ գործող քաղաքապետն, ըստ ամենայնի, ավելի շատ պրոբլեմներ ունի ոչ թե քաղաքական, այլ` քրեաիրավական հարթության վրա:

Նիկոլ Փաշինյանի թիմը գտել է քաղաքային իշխանության ճգնաժամը հանգուցալուծելու միջանկյալ լուծում: Այս պահին կառավարության առաջնահերթությունը խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախապատրաստումն է, բնականաբար` Երևանի խնդրին գլոբալ լուծում կտրվի համապետական մակարդակում հեղափոխության հաղթանակը ֆորմալացնելուց հետո: Իսկ առայժմ Երևանը պետք է զերծ պահել կառավարման ճգնաժամից և քաղաքային իշխանության գործունեությունը վերադարձնել բնականոն հուն: Դրա բանալին Տարոն Մարգարյանի փոխարինումն է մենեջերական կերպար ունեցող, ըստ էության` ժամանակավոր քաղաքապետով, ում անունն ուղղակիորեն չի ասոցացվի քրեաօլիգարխիայի հետ:

Ըստ հավաստի լուրերի` մոտ օրերս Տարոն Մարգարյանը կհեռանա, իսկ քաղաքապետի պաշտոնում նրան կփոխարինեն կամ Կամո Արեյանը, կամ «Սինոփսիսի» ղեկավար Հովիկ Մուսայելյանը:

Նյութի աղբյուր http://www.1in.am

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 2965 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 4.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: