Загрузка...
18:21
Ո՞րն է ի վերջո «կախարդական փայտիկը»

 

Վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում խոստացածի պես ներկայացրել է Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը. ԱՎԾ այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսին տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշ ենք ունեցել՝ 11.1 տոկոս, հունիսի՝ նույնպես բարձր 9.6 տոկոսի ֆոնին:2018-ի յոթ ամսվա ՏԱՑ-ը, ըստ այդմ, նույնպես աճել է՝ հասնելով 9.3 տոկոսի, հունիսի 8.9 տոկոսի ֆոնին- նշել է վարչապետը: Միևնույն ժամանակ վերահաստատելով, որ տնտեսական աճի կառուցվածքը փոխելը նոր իշխանությունների քաղաքական առաջնահերթություններից է:

Այս ընթացքում Փաշինյանը առիթներ ունեցել է հայտարարելու թե ինչ է հասկանում տնտեսական համակարգի փոփոխության տակ: Խոսքը մասնավորապես ներառական տնտեսության անցման մասին է: Գործող տնտեսական մոդելն իրեն սպառել է՝ դրանում կասկած չկա: Խոսքը բացառող տնտեսական աճի կամ զարգացման մոդելի մասին է, որը բերել է բնակչության եկամուտների և ըստ ունեցվածքի ծայրահեղ բևեռացմանը։ Արդյունքում մենք ունենք բևեռացված հասարակություն, որի շատ փոքր թվով ընտանիքներ տնօրինում են ազգային հարստության մինչև 80%-ը, եկամուտների՝ մինչև 60%-ը, և ունենք չքավոր, աղքատ բնակչության ավելի, քան 30%, և ըստ էության, ոչ բարվոք սոցիալական կացության մեջ գտնվող բնակչության մինչև 60-70%։ Այս իրավիճակը հաղթահարելու լավագույն միջոցը՝ տնտեսական մոդելի փոփոխությունն է:

Սակայն ներառական տնտեսական մոդելին էր ձգտում նաև նախորդ կառավարությունը, հետևաբար ինչո՞վ է տարբերվելու Փաշինյանի կաբինետի ընտրած ճանապարհը, գործիքակազմը նախորդներից: Կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը, իհարկե, ողջունելի է սակայն՝ որպես այդպիսին, տնտեսական քաղաքականություն չեն։ Դրանք ցանկացած տնտեսական քաղաքականությանն ուղեկցող անհրաժեշտ քայլեր են: Իսկ մշակված տնտեսական քաղաքականություն մենք մինչ օրս չենք տեսնում: Ներառական տնտեսությունը ենթադրում է այնպես անել, որ տնտեսական աճն իրենց վրա անմիջականորեն զգան շարքային քաղաքացիները: Այժմ Հայաստանում գրանցվում է գնաճ, ընդ որում՝ չհիմնավորված: Մասնավորապես՝ գյուղմթերքի ոլորտում նկատելի է գների կտրուկ աճ․ այս տարի ձմերուկի արժեքը 300 տոկոսով բարձր է, 30 տոկոսով թանկացել է լոլիկը: Հետևաբար քաղաքացիների տեսանկյունից տնտեսական ակտիվության ցուցանիշների բարելավումը ընդհամենը գեղեցիկ թվեր են, հատկապես , երբ առաջիկայում թոշակների կամ աշխատավարձերի բարձրացում կառավարությունը չի նախատեսում: Բացի վերոնշյալից, պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ գործազրկության մակարդակը Հայաստանում ևս չի նվազել, չի ավելացել նաև մասնավոր տնտեսվարողների , կամ ներդրողների թիվը: Եվ այստեղ ամենաուշագրավ հարցը այն է, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին կհաջողվի պահպանել տնտեսության կայունությունը առնվազն արդեն իսկ գրանցված ցուցանիշների սահմաներրում, մինչեւ 2019-ի  սպասվող արտահերթ ընտրությունները, չէ որ հակառակ պարագայում կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը կարող է իր բացասական արտահայտումը գտնել ընտրատեղամասերում: Հետևաբար, եթե Փաշինյանը գիտի «կախարդական փայտիկի» տեղը, որի մասին ակնարկում էր խորհրդարանում, այժմ ամենաճիշտ պահն է այն գործի դնելու համար...

Նյութի աղբյուր lurer.com

Загрузка...
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 208 | Ավելացրեց: | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email *:
Код *: